ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ֆրանսիան կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին և տեղահանված ընտանիքներին

Ֆրանսիան կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին և տեղահանված ընտանիքներին
15.12.2020 | 21:08

Ֆրանսիան կշարունակի մարդասիրական օգնություն ցուցաբերել պատերազմի հետևանքով տուժած Արցախին և տեղահանված ընտանիքներին՝ հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

«Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպեց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթի հետ: Քննարկվեց Արցախին և տեղահանված ընտանիքներին Ֆրանսիայի և ֆրանսահայ համայնքի կողմից տրամադրվող աջակցությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց պատերազմի ողջ ընթացքում Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի կողմից Արցախին և հայ ժողովրդին ցուցաբերված համերաշխությանը: Դեսպանը վերահաստատեց, որ Ֆրանսիան կշարունակի ցուցաբերել մարդասիրական օգնություն, և անդրադարձավ նաև երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը»,- հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը: Դեկտեմբերի 12-ին Երևան է ժամանել Ֆրանսիայի երրորդ մարդասիրական ինքնաթիռը:

Դիտվել է՝ 2268

Մեկնաբանություններ