ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ՄԻՊ. GPS-ով պետական սահմանների գծումը վտանգում է սահմանամերձ համայնքների բնակիչների սեփականության սահմանադրական իրավունքները

ՄԻՊ. GPS-ով պետական սահմանների գծումը վտանգում է սահմանամերձ համայնքների բնակիչների սեփականության սահմանադրական իրավունքները
14.12.2020 | 13:00

Գուգլ քարտեզի (Google Map) կամ գլոբալ տեղորոշման համակարգի (GPS) հիման վրա Հայաստանի պետական սահմանների սահմանազատում կամ սահմանագծում իրականացվել չի կարող՝ հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ Նա ընդգծել է՝ այդ մոտեցումը լրջորեն վտանգում է անմիջականորեն սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության սահմանադրական իրավունքները:


«Անհասկանալի է, օրինակ, Գուգլ քարտեզի ո՞ր տարբերակն է հիմք ընդունվում, երբ Գուգլն ինքն է նշում, որ առկա են աշխարհի առցանց քարտեզների բազմաթիվ տարբերակներ: Կամ արդյո՞ք պարզել ենք` ալգորիթմային ի՞նչ համակարգեր, կամ տեղորոշման ի՞նչ մեխանիզմ է դրվել առցանց քարտեզի կոնկրետ տարբերակի հիմքում: Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու դիտակումները սահմանային բնակավայրերում հաստատում են, որ այդ մոտեցումը լրջորեն վտանգում է անմիջականորեն սահմանային բնակավայրերի բնակիչների կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության սահմանադրական իրավունքները: Խոսքը մեր պետության սահմանների պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է», - հայտարարել է ՄԻՊ-ը։


Թաթոյանի խոսքով՝ սահմանազատումների կամ սահմանագծումների հարցում անհրաժեշտ են մասնագիտական մոտեցումներ, գիտական հետազոտությունների արդյունքներ, տեղում մանրամասն աշխատանքներ, պատշաճ իրավական հիմքեր և այլն: «Այս հարցը պետք է լինի մեր երկրի բացառիկ գերակայությունների թվում, բոլորի առաջնահերթ ուշադրության կենտրոնում», - եզրափակել է Պաշտպանը:


Սոթքում տեղի ունեցած հայտնի միջադեպից հետո Հայաստանի գործող իշխանությունները մի քանի անգամ հայտարարել են, թե Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի զինվորականների համատեղ ուժերով արբանյակային կապի տեղորոշման սարքերով՝ GPS-ով տեղի են ունենում Հայաստան-Ադրբեջան սահմանագծի հստակեցման աշխատանքներ։ Այս հայտարարությունները բուռն քննարկման են արժանացել։

Դիտվել է՝ 2826

Մեկնաբանություններ