ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին նոր հարձակման փորձի մեջ

Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին նոր հարձակման փորձի մեջ
14.12.2020 | 10:42

Հայաստանի ՊՆ նախարարությունը հայտարարել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են սկսել Լեռնային Ղարաբաղում: Մինչ այդ ադրբեջանցիների գրոհի և երեք վիրավորների մասին հայտարարել էին չճանաչված հանրապետությունում: Բաքուն հայտարարում է, որ ստիպված էր ձեռնարկել պատասխան քայլեր՝ հայ զինվորականների սադրիչ գործողություններին: Ռուսաստանի իշխանությունները հաստատել են հրաձգության փաստը Լեռնային Ղարաբաղի Հադրության շրջանում ու պահանջել են կոնֆլիկտի կողմերից պահպանել հրադադարը: «Դեկտեմբերի12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ: Պաշտպանության բանակը ձեռնարկում է համապատասխան գործողություններ» հայտարարել է ՀՀ ՊՆ-ն: Հին թաղերն ու Խծաբերդը հայկական գյուղեր են, որ դարձել են անկլավ, եր Հադրութի մնացած տարածքն անցել է Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ: «Դեկտեմբերի 11-ին, ժամը 20.40-ին հակառակորդը հարձակման փորձ է արել Արցախի պաշտպանության բանակի մարտական դիրքերի վրա՝ հարավային ուղղությամբ: Հրաձգության ընթացքում հրազենային վիրավորում են ստացել երեք զինվորներ, նրանց կյանքին ոչինչ չի սպառնում»՝ հայտարարել է ԼՂՀ ՊԲ-ն:
ՌԴ ՊՆ-ն հաստատել է, որ խաղաղապահներն արձանագրել են հրադադարի խախտման մեկ դեպք դեկտեմբերի 11-ին Հադրութի շրջանում: «Հադրութի շրջանում արձանագրվել է հրաձգություն ավտոմատներից: Կապի ուղիղ միջոցներով կողմերին հասցվել է հրադադարի ռեժիմի պահպանման պահանջը»՝ հայտարարել է խաղաղապահների օպերատիվ շտաբը: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է համեմատաբար կայուն վիճակը Ղարաբաղում, բայց անհանգստություն է հայտնել միջադեպերի կապակցությամբ: Ադրբեջանի ՊՆ-ն շաբաթ երեկոյան հայտարարել է հրադադարի ռեժիմը պահպանելու մասին և պատասխանատվությունը դրել է Հայաստանի վրա: «Հայկական կողմը կատարել է սադրիչ գործողություններ Ադրբեջանի ազատագրված տարածքներում, որոնք ուղեկցվել են հրադադարի ռեժիմի խախտումներով: Ադրբեջանի զինված ուժերը համարժեք քայլեր են ձեռնարկել: Այս պահին հրադադարի ռեժիմը պահպանվում է»՝ հաղորդել է Ադրբեջանի ՊՆ-ն: Շաբաթ օրը ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահները Բաքվում էին, նրանց ընդունեց նախագահ Ալիևը: Ղարաբաղի պատերազմը սկսվեց սեպտեմբերի 27-ին և ավարտվեց նոյեմբերի 10-ին, երբ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները՝ ՌԴ նախագահի միջնորդությամբ պայմանավորվեցին հրադադարի մասին: Ադրբեջանում պատերազմի այս ելքը ընդունեցին իբրև հաղթանակ և նախագահ Իլհամ Ալիևի որոշմամբ նոյեմբերի 8-ը նշվելու է իբրև հաղթանակի օր: Հայաստանում պատերազմի ելքը շատերը համարեցին կապիտուլյացիա: Խաղաղ համաձայնագրի ստորագրումից հետո Երևանում սկսվեցին բողոքի ցույցեր կառավարության հրաժարականի պահանջով:
BBC


Հ.Գ. Փաստացի՝ հրադադարը պահպանվեց մեկ ամիս ու մեկ օր, բայց զարմանալին դա չէ: Զարմանալին ռուս խաղաղապահների հրադադարը պահպանելու կոչն է ԿՈՂՄԵՐԻՆ, այսինքն՝ թուրքերն ու ադրբեջանցիները կրակում են հայերի վրա ու ռուսները ԿՈՂՄԵՐԻՆ առաջարկում են կրակը դադարեցնել: Լավ, ու՞մ համար է մութ, որ հայերը հիմա հարձակվելու ոչ ուժ ունեն, ոչ հնարավորություն, ոչ իմաստ: Բաքվի ու Անկարայի սադրանքները կանխելու փոխարեն Մոսկվան անցած տասնամյակներին ԵԱՀԿ Մինսկի խմբի վատագույն ավանդույթներով պարիտետային կոչեր է անում, թեպետ այս պարագայում առաջին կոչն ինքն իրեն պետք է աներ՝ խաղաղապահ ես, խաղաղություն պահպանի: Չե՞ս կարողանում, մի արգելակիր ՄԻՋԱԶԳԱՅԻՆ խաղաղապահների տարածաշրջան մտնելուն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 11760

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ