ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱԳՆ. Ադրբեջանական ուժերը «սադրիչ գործողությունները շարունակել են այսօր

ԱԳՆ. Ադրբեջանական ուժերը «սադրիչ գործողությունները շարունակել են այսօր
13.12.2020 | 21:39

Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են այսօր Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները գրոհ են ձեռնարկել արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում` օգտվելով այն փաստից, որ Արցախի տվյալ հատվածում խաղաղապահ ուժեր տեղակայված չեն, տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ: ՀՀ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է Ադրբեջանի ռազմաքաղաքական բարձրագույն ղեկավարության՝ մարտական գործողությունների դադարեցման և ռուս խաղաղապահների տեղակայման եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպտագույն խախտումը, ընդգծում, որ նշված գործողությունները նպատակ ունեն արժեզրկել Ռուսաստանի խաղաղապահ ուժերի ներկայությունը հակամարտության գոտում:

«Ադրբեջանական կողմը, հավատարիմ մնալով իր ավանդական գործելաոճին, սադրանքը հրահրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ տարածաշրջան այցելության օրերին: Ըստ էության, համանախագահ երկրների ջանքերի դեմ ուղղված այս մարտահրավերն օրերս Բաքվում տեղի ունեցած շքերթի ժամանակ Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների կողմից հայ ժողովրդին ուղղված ռազմատենչ և անընդունելի հայտարարությունների շարունակությունն է: Նման գործելաոճը ևս մեկ անգամ ի ցույց է դնում թուրք-ադրբեջանական ծավալապաշտական քաղաքականությունը, ինչը շարունակում է խաթարել տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը և հղի է ծավալմամբ հարակից տարածաշրջաններ», - հայտարարել է ԱԳՆ-ն և շեշտել, որ Բաքվի այս գործողություններն առավել հրամայական են դարձնում ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերացումը, այդ թվում՝ Արցախի տարածքների դեօկուպացիան և արցախահայության վերադարձը իրենց բնակության վայրեր:


«Հաշվի առնելով Ադրբեջանի կողմից ուժի կիրառմամբ իր միջազգային պարտավորությունների խախտման անպատժելիության փաստը և դրա հետևանքները՝ կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին աներկբա, հստակ և հասցեագրված արձագանքել ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտման, էթնիկ զտման և հայկական բնակավայրերի գրավմանն ուղղված այս գործողություններին», - նշում է ԱԳՆ-ն:

Դիտվել է՝ 2368

Մեկնաբանություններ