ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի համար «տեղ չպետք է լինի»։ «Միջուկային զենք ունեցող երկրները շարունակում են դիմադրել զինաթափման միջոցառումներին: Նրանք պետք է դադարեն մարդկության ապագայի հետ մոլախաղեր խաղալուց»,- ասել է նա բարձր մակարդակի լիագումար նիստում:               
 

Մանե Գևորգյան. Ադրբեջանի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա ՌԴ խաղաղապահների արձագանքին

Մանե Գևորգյան. Ադրբեջանի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա ՌԴ խաղաղապահների արձագանքին
12.12.2020 | 20:20

Ադրբեջանական ուժերի հարձակումը Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ պետք է արժանանա առաջին հերթին ՌԴ խաղաղապահների արձագանքի՝ ֆեյսբուքում գրել է վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանը:

Նա երեկ նշել էր, որ վաղ առավոտից զարգացող իրադարձությունների մասին խաղաղապահների ղեկավարությունը լիարժեք տեղեկացված է: Այդ գրառումից մոտ կես ժամ անց Գևորգյանը հավելել է. «Հայկական կողմը գրավոր և բանավոր բազմիցս դիմել է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Հին Թաղեր-Խծաբերդ հատվածում իրականացնեն իրենց գործառույթը և այս մասին ամենաբարձր մակարդակով ձեռք է բերվել պայմանավորվածություն»։

Դիտվել է՝ 2670

Մեկնաբանություններ