ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ։ ԱԳՆ-ից հայտնում են, որ երկուստեք կարևորվել է հայ-ամերիկյան սերտ համագործակցության պահպանումը, մտքեր են փոխանակվել թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։ ԱԳ նախարար Արա Այվազյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմից ցուցաբերվող աջակցության համար՝ ընդգծելով միջազգային համապատասխան կառույցների տեղում ներգրավվածության կարևորությունը: Նա շեշտել է տեղահանված արցախահայության հայրենիք վերադարձի համար պայմանների ապահովման և արցախահայության իրավունքների պահպանման ու վերականգնման ուղղությամբ քայլերի ձեռնարկման հրատապությունը: Զրուցակիցները նաև կարևորել են ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրների սերտ համագործակցությունը հակամարտությունից տուժած անձանց շահերի լիարժեք հասցեագրման գործում։