ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հրեաները այսպես են ապրում

Հրեաները այսպես են ապրում
03.05.2016 | 12:50

Հրեաները հայտնի են իրենց իմաստուն մտքերով ու սուր հումորով:


1. Փողով այնքան լավ չէ, որքան վատ է անփող:
2. Ադամն առաջին երջանիկն է, երբեք զոքանչ չի ունեցել:
3. Եթե խնդիրը կարելի է գումարով լուծել, խնդիր չէ, ծախս է:
4. Աստված մարդուն երկու ականջ և մեկ բերան է տվել, որ շատ լսի և քիչ խոսի:
5. Աստված չի կարող լինել ամենուր միաժամանակ, ու՝ ստեղծել է մայրերին:
6. Քաղցր մի եղիր՝ կուտեն, դառն էլ մի եղիր՝ կթքեն:
7. Այծից վախեցիր դիմացից, ձիուց` հետևից, հիմարից` բոլոր կողմերից:
8. Հյուրն ու ձուկը երեք օրից սկսում են հոտել:
9. Գիտելիքը շատ տեղ չի զբաղեցնում:
10.Ավելի լավ հրեան առանց մորուքի, քան մորուքը՝ առանց հրեայի:
11.Մարդ պիտի ապրի՝ գոնե հետաքարքրության համար:
12.Աստված աղքատներին պաշտպանում է գոնե թանկարժեք մեղքերից:
13.Ծնողները երեխաներին սովորեցնում են խոսել, երեխաները ծնողներին` լռել:
14.Հեռվից բոլոր մարդիկ էլ լավն են:
15.Գուցե ձվերը հավից մի քիչ խելացի են, սակայն շուտ են հոտում:
16.Տղամարդիկ ավելին կարող էին անել, եթե կանայք քիչ խոսեին:
17.Լավ լռելն ավելի բարդ է, քան լավ խոսելը:
18.Վատ կինն անձրևից վատն է. անձրևը տուն է տանում, վատ կինը վռնդում է:
19.Աստված իմ, օգնիր ոտքի կանգնել, ընկնել ինքս էլ կարող եմ:
20.Որքան էլ քաղցր լինի սերը, կոմպոտ չես եփի:
21.Երբ անելիք չկա, մեծ գործեր են նախաձեռնում:
22.Ընտրություն անելով երկու չարիքի միջև, հոռետեսն ընտրում է երկուսը:
23.Բոլորը բողոքում են փողի պակասից, ոչ ոք չի բողոքում խելքի պակասից:
24.Ավելի լավ է մեռնել ծիծաղից, քան վախից:
25.Ծերանալով մարդիկ ավելի վատ են տեսնում, սակայն տեսնում են ավելին:

Դիտվել է՝ 1284

Մեկնաբանություններ