ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ոստիկանությունը քանդել է միգրանտների ճամբարը Փարիզում

Ոստիկանությունը քանդել է միգրանտների ճամբարը Փարիզում
02.05.2016 | 23:22

Մի քանի շաբաթ առաջ անօրինական միգրանտների՝ Փարիզի հյուսիսում ստեղծված վրանային ճամբարը Ֆրանսիայի ոստիկանությունը տարհանել է: Փախստականների ընդունման կենտրոններ է տարվել մոտ 1000 մարդ՝ գլխավորապես Արևելյան Աֆրիկայի և Աֆղանստանի երկրներից: «Կորոշվի Ֆրանսիայում ապաստան տրամադրելու հնարավորության հարցը,- պարզաբանել է Փարիզի շրջանի պրեֆեկտ Ժան-Ֆրանսուա Կարենկոն:- Նրանք, ովքեր ներում կստանան, կուղարկվեն երկրից»: Տարվա սկզբից սա Փարիզում և արվարձաններում անօրինական միգրանտների ճամբարների տարհանման երրորդ գործողությունն է: Տեղի բնակիչները նշում են, որ վրանային ճամբարներն առաջանում են տարերայնորեն, մետրոյի կայարաններից ոչ հեռու: Չնայած միգրանտների համակարգային վտարմանը՝ նրանք նորից վերադառնում են Փարիզ:

Դիտվել է՝ 1175

Մեկնաբանություններ