ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Երեխան պետք է իմանա, որ զինվորները հոգ են տանում իր խաղաղության համար»

«Երեխան պետք է իմանա, որ զինվորները հոգ են տանում իր խաղաղության համար»
02.05.2016 | 12:28

Ապրիլյան պատերազմի, սահմանային լարվածության մասին լուրերը, հանրային տրամադրությունները, ընտանեկան քննարկումները, տագնապը այս կամ այն կերպ հասնում են նաև երեխաներին:

«Փսիլայֆ» հոգեբանական աջակցման կենտրոնի ղեկավար, hոգեբան ԼԻԼԻԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հիշեցնում է, որ ճգնաժամային իրավիճակում հայտնված հասարակության կարևորագույն մտահոգությունը պետք է լինեն երեխաները, քանի որ նրանք առավել ընկալունակ են, հուզական, անպաշտպան և աշխարհի վատ իրադարձություններին անհաղորդ. «Երեխաներն այս օրերին կորցնում են ամենակարևորագույն պահանջմունքը` ապահովության և անվտանգության զգացողությունը: Լսում են պատմություններ, որտեղ սպանում են կամ սպանվում, հաղթում են կամ պարտվում, տեսնում են սարսափելի տեսարաններ, զգում են մեծահասակների վիշտը, ցավը, տագնապը և խառնաշփոթ վիճակը»:


Հոգեբանն ընդգծում է, որ մեծահասակները, առավել քան սովորական պայմաններում, պետք է լինեն երեխայի կողքին, անկեղծորեն պատասխանեն երեխաների հարցերին` միշտ տալով դրական ելքով լուծման պատասխաններ: Երեխան պետք է իմանա, որ պատերազմից հետո միշտ խաղաղություն է լինում, և որ զինվորները հոգ են տանում իր խաղաղության համար: Կարևոր է նաև երեխային բացատրել, որ պատերազմը տեղի է ունենում մեզնից շատ հեռու: Ինչը հնարավորություն կտա երեխային գծելու անվտանգության սահմանը:
Ամփոփելով իր խոսքը` Լիլիթ Խաչատրյանը մեծահասակներին խորհուրդ տվեց` տունը, որտեղ ապրում է երեխան, դարձնել առաջնային ապահով վայր: «Պետք է երեխայի հետ կազմել իր առօրյա գործունեության պլանը, որը հնարավորություն կտա գիտակցելու, որ ամեն ինչ իր հունով ընթանում է»,- ասաց նա:

Խոսքը, իհարկե, ֆորսմաժորային դեպքերի մասին չէ, երբ երեխան պատերազմը զգում է սեփական մաշկի վրա կամ հարազատերի կորուստների, տարատեսակ ողբերգությունների արդյունքում: Տրավման, վշտի ապրումը հոգեբանական խորքային, բազմաֆունկցիոնալ միջամտություն են պահանջում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3787

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ