Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել 8-րդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները՝ ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Ըստ այդմ՝ դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թ.թ. ռուս-պարսկական պատերազմի արդյունքներն ու Թուրքմանչայի պայմանագիրը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցում»:                
 

Քեոփսի բուրգի գագաթը բարձրացած զբոսաշրջիկի մուտքը Եգիպտոս ցմահ արգելել են

Քեոփսի բուրգի գագաթը բարձրացած զբոսաշրջիկի մուտքը Եգիպտոս ցմահ արգելել են
09.02.2016 | 11:31

The telegraph-ը գրել է. «Եգիպտոսի հնությունների գծով նախարարությունը որոշել է Գերմանիայի քաղաքացի 18-ամյա Անդրեյ Չիսելսկու մուտքը Եգիպտոս ցմահ արգելել: Զբոսաշրջիկը խախտել է օրենքը և բարձրացել Գիզայում Քեոփսի 139 մետր բարձրությամբ գագաթը»,- ասվում է հայտարարության մեջ:
Իրավախախտի խոսքով՝ ինքը նկատել է, որ բուրգի ստորոտում գտնվող մարդիկ արաբերեն ինչ-որ բան էին գոռում և ոստիկանություն կանչում, սակայն որոշել է չընդհատել վերելքը: «Ես մտածում էի, որ գագաթին արված լուսանկարի համար արժե դա անել»,- ասել է նա: Նման փորձերը Եգիպտոսում պատժվում են մինչև երեք տարի բանտարկությամբ: Մյունխենցի արկածախնդրի բախտը բերել է. հարցաքննությունից հետո նրան ազատ են արձակել և նույնիսկ թույլ են տվել շարունակել ճամփորդությունը՝ զգուշացնելով, որ նրա մուտքը Եգիպտոս այսուհետ արգելված է:

Դիտվել է՝ 1677

Մեկնաբանություններ