Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա՝ մասնակցելու Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» հարթակի (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Թուրքիա, Իրան) հանդիպմանը։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը տեղեկացրել է, որ առաջիկա հանդիպմանը կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի արտգործնախարարները։ Վրաստանը հրաժարվել է մասնակցել հանդիպմանը:               
 

Ամառային ընթերցանության ֆլեշմոբ

Ամառային ընթերցանության ֆլեշմոբ
03.09.2014 | 14:56

«Հայ գիրք» գրախանութների ցանցը կազմակերպում է ամառային ընթերցանության ֆլեշմոբ:

«Բոլորս հավաքվում ենք Աբովյան 39 ա հասցեում՝ մեր գրքերով, և ընթերցում մեր սիրելի գրքերը գրախանութի բակում: Ցանկության դեպքում «Հայ գիրքը» կարող է տրամադրել իր գրքերը: Ամառային տաղտուկը ցրենք մեկժամյա ընթեցանության և միմյանց հետ զրուցելու վայելքով»,- ասվում է տարածված հաղորագրության մեջ: Ամառային ֆլեշմոբը մի փոքր հետաձգվել է և տեղի կունենա աշնան սկզբին` սեպտեմբերի 20-ին, ժամը 13:00-05:00-ին:

Դիտվել է՝ 1236

Մեկնաբանություններ