«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Մոսկվայում մեկ ոզնին ավելի լավ է սնվում, քան ՀՀ քաղաքացին

Մոսկվայում մեկ ոզնին ավելի լավ է սնվում, քան ՀՀ քաղաքացին
17.06.2013 | 15:57

Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախաձեռնությամբ, Երևանում մայիսի 15-25-ին իրականացվել է հանրային կարծիքի ուսումնասիրություն: Հարցազրույցներն անցկացվել են հարցվողի տանը` պատահական ընտրությամբ, դեմ առ դեմ հարցման մեթոդով: Այս մասին Մամուլի ազգային ակումբում քննարկման ժամանակ հայտարարեց Հայաստանի սոցիոլոգիական ասոցիացիայի ղեկավար Գևորգ Պողոսյանը:

Հարցման մասնակիցների 46 տոկոսը նշել է, որ ցանկանում է հեռանալ Հայաստանից, իսկ 49 տոկոսն այդպիսի մտադրություն չունի: Տղամարդկանց 50 տոկոսն է նշել, որ մտադրություն ունի հեռանալու երկրից, իսկ կանանց` 42,4 տոկոսը: Տարիքային առումով երիտասարդների մեջ (18-29 տարեկան) 52 տոկոսն է մտադիր երկրից հեռանալու, իսկ մեծահասակների (60 և ավելի տարեկան)` միայն 40 տոկոսը: 2012 թ. հունվար-մարտ ամիսներին երկրից հեռացել էր 25 394 մարդ, իսկ այս տարվա նույն ամիսներին` 35 500 մարդ:
Ըստ հարցումների, որպես մեկնելու հիմնական պատճառներ են նշվել (աշխատանք չկա` 31,7 %), (հեռանկար չկա` 29,6%), (արդարություն չկա` 19,3%), (ապրուստ չկա` 17,2%):
Հարցվածների կեսից ավելին նշել է, որ կցանկանար, որ իրենց երեխաներն ապրեին արտասահմանում (52,4%):
Գևորգ Պողոսյանը վկայակոչեց news.am կայքի տվյալները, համաձայն որոնց` Մոսկվայի կենդանաբանական այգում մեկ ոզնու սննդի վրա ամսական ծախսվում է մոտ 2520 ռուբլի, ինչը հավասար է 33 500 դրամի: Մինչդեռ Հայաստանում անցած տարի նվազագույն սպառողական զամբյուղի մթերային մասը կազմել է ամսական 22 795 դրամ:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1868

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ