Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ԵՐԿՆՔԻ ԽՈՐՔԻՑ ՆԱՄԱԿ ԳՐԵՑԻ

ԵՐԿՆՔԻ ԽՈՐՔԻՑ ՆԱՄԱԿ ԳՐԵՑԻ
12.02.2010 | 00:00

Ասել ենք` Սերժ Սարգսյանը ռիսկի ու զգուշավորության միքս է: Ռիսկը` Պենտագոնում հայտնվելու, Իրաք զորամիավորում ուղարկելու, Ռամսֆելդի փոփոխության «կոնտեքստով» զորամիավորման հետևից Իրաք մեկնելու, նորանշանակ Գեյթսի հետ պայմանավորվածությունները թարմացնելու և, վերջապես, հայ-թուրքականի մասով, արդարացվեց:
Բրիտանական այցի ռիսկային մեխերը նույնպես շատ են: Ավելին, տպավորություն կա, թե ռիսկի դոզան այս անգամ չափից դուրս շատ է: Եթե` ո՞չ: Դե, եթե լոնդոնյան «տուռնեն» մոնոթատրոն չէր, կամ ուղղված չէր Արմեն Սարգսյանի ռեինկարնացիային (վերջինս նախորդ օրը «Թեյթում» «պա-դե-դեի» մեջ էր, ընդ որում` նույնքան չխոսկան Վաչե Մանուկյանի զուգակցությամբ, ինչն էլ շատ հեռուն գնացող եզրակացությունների առիթ կարող է դառնալ` նույն Արմեն Սարգսյանի հայաստանյան ապագայի, իրավահաջորդության հաշվով), ապա պետք է կարծել, որ նոր խաղի սկիզբ է դրվում:
Լոնդոնյան «նոու-հաու» մեխերի շարքը, դեկորատիվ լինելուց զատ, նաև կոդային էր: Դեկորատիվ էր երկնքի խորքից գրված նամակը: Գյուլին: ՈՒ թե հաշվի առնենք` իրականում ինչ «միստիկ» երկիր էր մեկնում Սերժ Սարգսյանը (չբացենք փակագծերը, չմոռանանք Չառլզի իրական ֆունկցիաները), ապա երկնքից` Գյուլի գլխավերևում գրված «թուղթ ու գիրը», իմա ուղերձը` «բանը, որն ի սկզբանե էր», նաև էներգետիկ մեծ ուժ պետք է որ ունենար` ըստ արևելյան իմաստնության: ՈՒ եթե այն Գյուլի ու հարակից «օղլիների» վրա «չազդի» էլ, «հասկացող» աշխարհը, անշուշտ, շատ տպավորված կլինի այդ մեծ էներգետիկայից։ Նախ` որ ոչ մի տեղ վիբրացիան ու ճառագայթումն այնքան հզոր չեն, որքան վերևում, և հետո` ալամ աշխարհը հայացքը կուղղի երկինք ու կտեսնի, որ էնտեղ մի հայ նստած` գիր էր անում, անում էր իրենից կախված ամենը, որպեսզի Կովկասը, հետևաբար` Մերձավոր Արևելքը, հետևաբար` գլոբալ աշխարհն ապրեն խաղաղ, անվտանգ, անպատերազմ։
ՈՒ թե լրջանանք և այս ամենին էլ գումարենք հաջորդ ուղերձը, որ հղեց Սերժ Սարգսյանն ալամ աշխարհին, այն է` «հայաստանյայց» ՍԴ որոշումն ընդամենը պրոֆիլակտիկ ճառագում է, և Թուրքիայի կողմից արձանագրությունների վավերացումից հետո Հայաստանը շատ արագ ռեժիմով կվավերացնի դրանք` պահելով խաղը, ապա կարելի է հասկանալ, թե Հայաստանն ի՜նչ քրիստոնեական կերպարի մեջ էր այս երկու օրերին` աշխարհի «պանարամայի» վրա:
Հասկանալի է, չէ՞, որ այդ ամենի արդյունքում «մի քանի հարյուր տարեկան» Եղիսաբեթը (ըստ Բուշի), որը սև «սյումըչկեն» թևը գցած, արձանի նման կանգնել էր մեր Սերժի առաջ ու այնպիսի անկենդան հայացք ուներ, ասես Դիանան էր նրան այցելության եկել, այդպես քարացած-զարմացած էր հաստատ այդ հայի` Սերժ Սարգսյանի վերը նշված ուղերձներով: Իսկ եթե լուրջ, ապա Սերժ Սարգսյանի «ամենաթույն» ուղերձը` «գիրը-բանը, որ ի սկզբանե էր», Ալիևին ուղղված հրավերն էր, որին արդեն հայաստանցիներս նայեցինք այնպես, ասես ոչ թե երկնքից ամենաանիրական միտքն էինք լսում, այլ «էն կինքերից» լսված մի ձայն:
Կարող է և` իզուր: Բանն այն է, որ իր օրերում նույնքան «անլուրջ» էր թվում Մոսկվայում Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական ֆուտբոլի, Գյուլի, նրա կնոջ կողմից եփած համով ճաշի (տոլմա տի էլած) մասին հայտարարությունը: Նույնպիսի թերահավատություն կար նրա` Բուրսա մեկնելու առնչությամբ: Եվ ընդհանրապես, դիտարկելով Սերժ Սարգսյանի հայտարարությունների էպիկրիզը, պետք է արձանագրել. նա հենց այնպես ոչինչ չի ասում և ինչ-որ բան ասում է այն ժամանակ, երբ «ինչ-որ» բան գիտի, և այդ «գիտեցումը» մոտ 70-80 տոկոսով մոտ է իրականանալու շեմին:
Մի խոսքով, նա նոր խաղաքարտ է նետել սեղանին, ու չի բացառվում, որ այն իսկապես ջոկեր լինի:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1594

Մեկնաբանություններ