ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Թուրքիան Արևմուտքի համար ամենաապահով ճանապարհն է դեպի Հարավային Կովկաս

Թուրքիան Արևմուտքի համար ամենաապահով ճանապարհն է դեպի Հարավային Կովկաս
06.07.2024 | 07:30

Թուրքիայի ընտրությունը լինելու է «հայացք դեպի Արևմուտք»: Թուրքիան Ռուսաստանից մեծ հաշվով ստանալու շատ բան չունի, իսկ եթե ուներ, ապա նույնը, ինչ 100 տարի առաջ, և շնորհակալությունն էլ լինելու է նույնը, ինչ 100 տարի առաջ։

Ի վերջո, Արևմուտքի համար դեպի Հարավային Կովկաս ամենաապահով ճանապարհը ոչ այնքան Վրաստանի միջոցով է, որքան` Թուրքիայի, իսկ Թուրքիան տևական ժամանակ պայքարել է եվրոպական ընտանիքի անդամ դառնալու համար։ Էրդողանը Թուրքիայի համար ապահովել է երկարաժամկետ ազդեցության անհրաժեշտ ռեսուրսներ, և հիմա Թուրքիան, որպես ԵՄ անդամ, ունենալու է ավելի մեծ հնարավորություններ ու ազդեցություն։

Սա նշանակելու է ռուս-թուրքական լարվածություն, իսկ հետո` ֆունդամենտալ իսլամի ակտիվացում հատկապես Հյուսիսային Կովկասում։ Իսկ թե թուրքական միջնորդավորված ասպատակություններին ինչպես կպատասխանի Ռուսաստանը, սա ժամանակի հարց է, որովհետև նախ պետք է կարողանա մաքրել ներռուսաստանյան էլիտան, լոբբիստական և ֆինանսատնտեսական շրջանակները թուրքական շահերի սպասարկման ներկայացուցիչներից, հակառակ պարագայում, Ռուսաստանն ինքը կծառայի սեփական կործանման ճանապարհին, ինչպես արել ու դեռ անում է Հայաստանը։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4286

Մեկնաբանություններ