ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Բոլոր կայացած պետությունները կառուցվել են արժեքների վրա

Բոլոր կայացած պետությունները կառուցվել են արժեքների վրա
28.01.2024 | 06:55

Կրթության իմաստը չըմբռնածները խոսում են իբր մեր չկրթված լինելու մասին։ Անգաղափարները գոռում են գաղափարախոսության բացակայության մասին։ Հիմա էլ անհայրենիք ու պետության իմաստը չհասկացածները սկսել են խոսել հայրենիքի ու պետության տարբերությունների մասին։

Հայ հասարակությունը շատ ավելի կրթված է քան բոլոր մեր հարևաններն են։ Միջին վիճակագրական հայը ավելի կրթված է, քան միջին եվրոպացին ու ամերիկացին։

Նախ, մենք ավելի քան ունենք գաղափարախոսություն։ Բա ձեր կարծիքով, սկսած Խորենացուց մինչև Նժդեհ, ինչի՞ մասին են գրել։

Հետո էլ, բոլոր կայացած պետությունները կառուցվել են արժեքների, այլ ոչ թե գաղափարախոսությունների վրա։ Ժամանակակից Եվրոպայի հիմնադիր Կառլը Եվրոպան կառուցեց արժեքների վրա, այլ ոչ թե ասաց՝ գնամ մի հատ գաղափարական գիրք գրեմ, հետո նոր գամ տեսնեմ ինչ եմ անում։ Մեծ Բրիտանիան նույնիսկ սահմանադրություն չունի, և իրենք են ասում՝ մեր երկիրը կառուցված է արժեքների վրա։ Հռոմից մինչև ԱՄՆ կառուցվել են հենց արժեքների վրա։ Իսկ գաղափարախոսությունների վրա կառուցվածները միշտ վերածվել են տոտալիտար համակարգերի՝ կոմունիստական ու ֆաշիստական գաղափարական ռեժիմները վկա։

Հիմա արդեն 3-րդ կեղծ նարատիվն են սրսկում մեր մեջ՝ մենք չենք հասկանում ինչ է պետությունը ու բավարար հայրենասեր չենք։ Միայն այն փաստը, որ պատերազմների ժամանակ տոկոսային հարաբերությամբ ամենաշատ քանակի կամավորականներն ենք ունենում, արդեն բավարար է ջարդուփշուր անելու մեր հայրենիքը չսիրելու մասին կեղծ թեզը։

Այս 3 կեղծ թեզերը մեր մեջ սրսկում են մեկ նպատակով՝ մեզ թերարժեքության կոմպլեքսի մեջ գցելու ու ինքնաոչնչացման տանելու համար։

Մեր իրական խնդիրը մեկ տեղում է՝ մենք չունենք առաջնորդող էլիտաներ, մասնավորապես բացակայում է վերը նշված արժեքային քաղաքական դասը, ովքեր իրենք մարդկային արժեքների շուրջ կկառուցեն արդեն Հայոց պետականությունը։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1849

Մեկնաբանություններ