Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Արաբներն այդպես էլ չկարողացան իրենց ճիշտը գրագետ և էֆեկտիվ ներկայացնել միջազգային հանրությանը

Արաբներն այդպես էլ չկարողացան իրենց ճիշտը գրագետ և էֆեկտիվ ներկայացնել միջազգային հանրությանը
29.10.2023 | 13:54

Իսրայելում ընթացող իրադարձություններն անտարբեր չթողեցին ոչ ոքի:

Արևմուտքը մեղադրում է պաղեստինցիներին, հովանավորում է հրեաներին: Սակայն, ցավոք, արաբներն այդպես էլ չկարողացան իրենց ճիշտը գրագետ և էֆեկտիվ ներկայացնել միջազգային հանրությանը: Դե, ի՞նչ սպասես արաբներից, եթե ռուսներն անգամ ի վիճակի չեն տեղեկատվական օվկիանոսում իրենց շահերը պաշտպանել:

Ո՞րն է պատճառն այս կոնֆլիկտի, ի՞նչը դետոնատոր հանդիսացավ: Պատճառը Գազայի մասնակի բլոկադան է, մշտական բախումները Ալ Աքսա մզկիթի մոտ, ընդհանրապես արաբ-հրեական անտագոնիզմը: Իսկ անմիջական դետոնատոր հանդիսացավ այն, որ հրեաները որոշել են այդ մզկիթը՝ մուսուլմանների երրորդ սրբավայրը, քանդել և տեղը հրեական տաճար կառուցել, ինչի համար հաջորդ տարվա պետբյուջեում գումար է հատկացված: Ի դեպ, ՀԱՄԱՍ-ի օպերացիան կոչվեց «Ալ Աքսայի հեղեղ»:

Լավ, բա սրանք մա՞րդ են: Միլիարդից ավելի մուսուլման կա աշխարհում, դրանց երրորդ կարևորագույն սրբավայրը ո՞ր իրավունքով եք վերացնում: Սրանք մտել են ամերիկացիների հետևը և իրենց թույլ են տալիս արդեն տիեզերական մասշտաբի լկտիություններ ու սրբապղծություններ:

Բայց ի՞նչ են անելու այդ հզոր քամակի ճղվելուց հետո: Լավագույն դեպքում կհայտնվեն բանդերական ՈՒկրաինայի վիճակում, վատագույն՝ ևս մեկ հոլոքոստի կարժանանան:

Իսկ մինչ այդ արաբներին պետք է սովորել ճիշտ աշխատել միջազգային հանրային կարծիքի հետ:

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3549

Մեկնաբանություններ