Համաշխարհային բանկը (ՀԲ) նախատեսում է 35 մլրդ դոլար հատկացնել Թուրքիային միջնաժամկետ տնտեսական ծրագրի իրականացման համար։ Ծրագիրը թուրքական գնաճը կվերադարձնի բանական մակարդակ, միանիշ թվերի (https://news.am/arm/news/780026.html)։ Ինչպես հայտնի է, ՀԲ-ն գտնվում է ԱՄՆ-ի և նրա դաշնակից պետությունների լիակատար վերահսկողության տակ։
Ահա այսպես էլ Արևմուտքը ֆինանսավորում, քաջարելում և աջակցում է ֆաշիստական Թուրքիային, ինչպես նաև նրա հանցավոր խամաճիկ Ադրբեջանին՝ Մերձավոր Արևելքում ագրեսիվ քաղաքականություն, ներառյալ՝ Հայաստանի դեմ ցեղասպանական գործողություններ իրականացնելու համար։
Մեզանում այս ու բազմաթիվ նման փաստերն իրենց ականջին օղ պետք է անեն հատկապես նրանք, ովքեր անվերջ դայլայլում են այն մասին, թե ուր-որ է Արևմուտքը Հայաստանը պաշտպանելու է Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումներից։
Երազելը լավ բան է, բայց զառանցելը ծանր հիվանդություն է։
Արմեն Այվազյան