ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Չի կարելի քեզ հավատացող մարդկանց խաբել

Չի կարելի քեզ հավատացող մարդկանց խաբել
04.07.2023 | 23:03

Գրողը չի կարող գրել մի բան, որին չի հավատում: Գրողը նույնիսկ, եթե շատ ուզենա, երբեք չի կարող խաբել ընթերցողին: Կարող են լինել գրողներ, ովքեր փորձել են իրենց ընթերցողին խաբել, բայց ընթերցողը միշտ դա զգում է և գիրքը կիսատ է թողնում:

4 գրքերս գրելու ընթացքում անընդհատ դա եմ մտածել: Հանկարծ չգրեմ մի բան, ինչին ինքս չեմ հավատում:

Հանրային գործունեությանս ընթացքում նույն սկզբունքով եմ առաջնորդվում: Չի կարելի քեզ հավատացող մարդկանց խաբել: Որքան էլ ճշմարտությունը ձեռնտու չլինի, որքան էլ ճշմարտությունը դառը լինի, միևնույն է, պետք է բացառել սուտը:

Հնարավոր է՝ շատերը նեղվեն իմ գրառումներից, հնարավոր է՝ ինձ դեմոնիզացնեն, հնարավոր է՝ ինձ ատեն, բայց մի բանում կարող եք միշտ վստահ լինել՝ երբեք, ԵՐԲԵՔ չեմ խաբելու և, հետևաբար, մեծ սիրով պատրաստ եմ մարդկանց դեմքին նայելով ասել այն, ինչ գրում եմ ֆեյսբուքում:

Անտանելի է սուտը: Անտանելի է գրավոր սուտը: Անտանելի է գրավոր հրապարակային սուտը:

Նարեկ Մալյան

Դիտվել է՝ 1744

Մեկնաբանություններ