ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով գտնվում է Ադրբեջանում` հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում կքննարկեն ադրբեջանահայկական հարաբերությունների կարգավորման հարցը և մի շարք փաստաթղթեր կստորագրեն։                
 

Ախր, Նիկոլի հետևից ո՞նց կարելի էր գնալ

Ախր, Նիկոլի հետևից ո՞նց կարելի էր գնալ
10.06.2023 | 20:29

Երբեք ոչ մեկին չեմ մեղադրել նրանցից, ովքեր դեմ էին Սերժ Սարգսյանին։ Ամեն մարդ իրավունք ունի դեմ լինելու։

Երբեք չեմ մեղադրել նրանց, ովքեր դեմ դուրս եկան Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուն։ Մարդն ասել էր՝ չի լինելու, պիտի պահեր ասածը։ Ցանկացած նորմալ հասարակություն պիտի դեմ դուրս գար։ Մանավանդ, նա չէր մասնակցել 2017-ի ընտրություններին, դրանով ցույց տալով, որ պահում է ասածը։

Ու դեմ պիտի լինեին բոլորը։

Բայց ես միշտ չեմ հասկացել նրանց, ովքեր դեմ դուրս եկան Սերժին ու գնացին Նիկոլի հետևից։ Ախր, Նիկոլի հետևից ո՞նց կարելի էր գնալ։

Նորմալ հասարակությունը պիտի պահանջեր 2017-ի ընտրություններին տված իր քվեի իրականացում։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2210

Մեկնաբանություններ