Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի դիտարկմամբ՝ Իսրայելը սխալ հաշվարկ է արել՝ հարվածելով Իրանի տարածքին: «Սիոնիստները սխալվել են Իրանի հարցում: Նրանք Իրանը չգիտեն: Նրանք դեռևս չեն կարողացել պատշաճ կերպով գնահատել Իրանի ժողովրդի ուժը, նախաձեռնությունն ու վճռականությունը։ Նրանք պետք է հասկանան դա»,- գրել է Խամենեին X-ում:               
 

Նիկոլը այս եռակողմի ոչ թե երրորդ կողմն է, այլ ջոկերը. Աղասի Ենոքյան

Նիկոլը այս եռակողմի ոչ թե երրորդ կողմն է, այլ ջոկերը. Աղասի Ենոքյան
26.08.2022 | 10:23

Սյունիքի միջանցքների պրոյեկտը շրջանառության մեջ մտավ 2020թ․ նոյեմբերի 9-ի ռուս թուրքական եռակողմ հայտարարությամբ։


Թուրքերի շահն ակնհայտ է՝ նրանց համար սա պանթուրքիստական նախագծի կարևոր առանցքն է, իսկ ռուսների շահն այն էր, որ ցանկանում էին իրենց վերահսկողությունը սահմանել այդ առանցքի վրա և դրանով պանթուրքական նախագծի կարևոր մասը իրենք կառավարեն։ Նիկոլը այս եռակողմի ոչ թե երրորդ կողմն է, այլ ջոկերը, և ռուսները, սկզբում ունենալով ուժեղ խաղաթղթեր, այս ջոկերն աշխատեցնում էին իրենց խաղի համար։
Հետագայում ռուսների խաղաթղթերը թուլացան, նրանք հասկացան, որ չեն կարող վերահսկել միջանցքը և իրենց ջոկերին դրեցին այդ նախագիծը տապալելու վրա։


Հիմա խաղի երրորդ փուլն է․ ռուսները մի կողմից հասկանում են, որ ռեսուրսներ չունեն միջանցքը վերահսկելու, մյուս կողմից գիտեն, որ ջոկերն իրենց ձեռքում է, ու վերաբացում են միջանցքների մասին խոսակցությունը, որպեսզի ջոկերին ու միջանցքը թուրքերին ծախեն։
Նիկոլի շահն էլ է ակնհայտ․ ով կասի, որ իրեն կենդանի կթողնի, այսինքն՝ չի զրկի իշխանությունից, նրա կողմից էլ ինքը կխաղա։

Դիտվել է՝ 13015

Մեկնաբանություններ