ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Վերջին երեք օրերին ՀՀ և ԲԴԽ նախագահները գերազանցեցին իրենք իրենց. Լիլիթ Գալստյան

Վերջին երեք օրերին ՀՀ և ԲԴԽ նախագահները գերազանցեցին իրենք իրենց. Լիլիթ Գալստյան
25.06.2022 | 13:12

Անբարոյականության և ստի բոլոր հնարավոր սահմանները ոչնչացված են։ Հասարակությունն ապրում է ամենօրյա անկումների, ավելի ճիշտ՝ ինքասպանության, սեփական ինքնությունը ոչնչացնելու ռեժիմում։ Հասարակությունը կորցրել է ինքնամաքրման կարողությունը։
Անդունդով միմյանցից բաժանված երկու իրականությունների մեջ ենք ապրում․ զուգահեռ, չհատվող, մերժող և կույր։


Բայց որքանո՞վ է արդար մեղադրել հասարակությանը, երբ անբարո արժեքները գեներացվում, խրախուսվում և գործադրվում են հենց իշխանության կողմից։
Բարոյականության և պետականության մասին գործող իշխանության պատկերացումներն ասես Սոդոմ-Գոմորի բարոյական կոդեքսից սերված լինեն։
Վերջին երեք օրերին ՀՀ և ԲԴԽ նախագահները գերազանցեցին իրենք իրենց՝ մեր տառապող, հյուծված ու փսորած հասարակությանն էլ ավելի համոզելով, որ ինքն արժանի չէ պետություն ունենալու։


Ինքը վեր է նեղ կուսակցական մտայնությունից, իր գործը Սահմանադրությանը հետևելն է, որպեսզի իշխանազանցություն տեղի չունենա՝ «Հանրայինի» հարցազրույցում հաստատում է Վ․ Խաչատուրյանը և երկրորդ վայրկյանին հրաժարվում է գնահատական տալ Գ․ Ջհանգիրյանի պահվածքին։
Պարզվում է, որ այս «լայնախոհ տիեզերախույզը» պատրաստ է ընդդիմության հետ խոսել, եթե ընդդիմությունը քաղաքակիրթ բառապաշարով խոսի:
Օ՜, ինչպիսի շնորհ: ՈՒ նա մոռացել է կամ պարզապես երեսպաշտությամբ է զբաղված, չհիշելով, որ սեռական հայհոյանքներով, փողոցային բառապաշարով ու վարքագծով է ողջ քարոզարշավն իրականացրել իրեն նախագահ դարձրած քաղաքական ուժի վարչապետը։
Լսում ես նրան ու մտածում՝ բա սրա ականջներում չի զրնգու՞մ ընդամենը մեկ օր առաջ հասարակությանը կաթվածահար արած Ջհանգիրյանի «ոսկեղենիկ» ինքնախոստովանությունը․․․
Համապետական և համազգային շահով է ուղեկցվում ինքը՝ հաստատում է Խաչատուրյանը և երկրորդ վայրկյանին լծվում իշխանական, իմ խորը համոզումով, ապազգային, կործանարար և դավաճանական ուղեգծին․ արցախահայության իրավունքներ՝ առանց ինքնորոշման իրավունքի։


18-ից հետո ինքնադրսևորման լայն հնարավորություններ են ստեղծվել, պատրաստ են բոլորի հետ աշխատել, թող գան հանուն երկրի՝ շարունակում է իր երեսպաշտական մտքերը «լայնախոհ» նախագահը, չհիշելով, որ դեռևս բանտերում են ՏԻՄ ընտրություններին հանուն երկրի շահերի մասնակցած և հաղթած մի շարք թեկնածուներ։ Նրանք դատապարտված են ընդդիմադիր լինելու համար:
Երկրում մոլեգնում է քաղաքական վրեժը, երկրում բռնաբարվում է Սահմանադրությունը, իսկ այս ամենը չտեսնելու համար պետք է ընդամենը լինել անդունդի քպ-ի կողմում, ինչը, ի դեպ, ապացուցելու կարիք չուներ:


ՈՒ այս ամենի խորապատկերում, հայտնի ձայնագրությունից հետո, երբ ողջ հասարկությունը Ջհանգիրյանի հրաժարականին է սպասում ու նաև այս երկրում ապրել շարունակելու մի փոքր հույս փայփայում, դարձյալ նույն «Հանրայինի» եթերում հայտնվում է վիրտուոզ նախկինը՝ ԲԴԽ գործող նախագահն ու ստի, երեսպաշտության, ապապետականության ու անհնարինության երեսուն րոպեանոց մեկնաբանությամբ հանդես գալիս։
Եվ նա հավանաբար գալիս էր ԲԴԽ-ից, ուր անձամբ էր կարդացել Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու որոշումը։


Դժվարանում եմ բառեր գտնել ներկայացնելու իմ և հազարավորների նողկանքը․․․
Սոդոմ և Գոմոր քաղաքները կործանվեցին, որովհետև շատ էին մեղսագործ մարդիկ, որովհետև զեխության, հեշտասիրության, դավաճանության ու ամենաթողության մեջ շնչահեղձ էր եղել բարոյականությունը։
Վստահաբար հրդեհի և փոթորկի ճիրաններում կործանված քաղաքաներում ոչ բոլորն էին մեղսագործ, դավաճան կամ հեշտասեր, բայց նրանք լուռ էին, հաշտված կամ կույր էին ձևանում:
Ես ու ինձ նման հազարավորներ շնչահեղձ ենք լինում, մենք նաև պայքարում ենք հանուն բարոյականության․ չեն կարող քաղաքականությունն ու իշխանությունն այսքան հեռու լինել բարոյականությունից:

Դիտվել է՝ 7556

Մեկնաբանություններ