«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Թոփչյանի ստվերն ու PR «խոդերը»

Թոփչյանի ստվերն ու PR «խոդերը»
01.02.2013 | 00:27

Օրերս «Արամ Խաչատրյան» համերգասրահում իտալացի աշխարհահռչակ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ համատեղ համերգին քաղաքական աստառ տրվեց: Բանն այն էր, որ անվանի ակորդեոնահարն Աստոր Պիացոլայի, Նինա Ռոտայի, Ֆաբիո Կոնիչիելայի, Էնրիկո Բլատի, Մարտին Պալմերի գործերի կողքին կատարեց նաև Ռիտա Սարգսյանի «Նվիրում տանգոյին» ստեղծագործությունը: Որոշ լրատվամիջոցներ փոքր-ինչ այլ համատեքստում անդրադարձան մշակութային այս միջոցառմանը, համենայն դեպս, ոչ մշակութային: Ասում են` իբր դահլիճն այնքան էլ լավ չի ընդունել առաջին տիկնոջ ստեղծագործությունը, թեև, ինչպես պնդում են ականատեսները, այդ մասին խոսք անգամ չի կարող լինել: Ի դեպ, դա երևում է նաև համերգի տեսագրությունից:
Իսկ մշակութային շրջանակներում շշուկներ կան, որ այս ամենի հետևում կանգնած է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը: Հայտնի է, որ վերջին շրջանում խիստ լարված են Թոփչյանի և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի հարաբերությունները: Այս սև PR տեխնոլոգիաներն էլ հենց լարված հարաբերությունների հետևանք են:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 1609

Մեկնաբանություններ