38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Հայրենակիցդ գերշահույթ ստանալու կամ մոլորեցնելու ենթակա մատերիալ չէ

Հայրենակիցդ գերշահույթ ստանալու կամ մոլորեցնելու ենթակա մատերիալ չէ
16.06.2024 | 13:01

Եթե սկսել եք հայրենականը կամ տեղականը գովազդել, դա լավ է, բայց մի քանի հանգամանք կա, առանց որի հաշվանցման ջուր ծեծոցի է դառնում ամենը:

Նախ, դա` տեղականի քարոզը, պետք է վերաբերի բոլոր ոլորտներին. կրթությունից սկսեք, գովազդեք հայկական կրթական համակարգը` ազգային կրթություն տվող մասնավոր դպրոցները, ոչ թե ձեր երեխաներին տարեք եվրոպական լիբերալիզմով խեղվող մասնավոր դպրոցներ, որոնց ղեկավարները ցանկացած իշխանության հաստաղիքում միշտ սպասված հյուր են:

Երկրորդ. գովազդեք ու հրավիրեք ձեր միջոցառումներին միայն սկզբունքային արտիստներին, երգիչներին ու մշակութային գործիչներին, ոչ թե ցերեկը հայրենիքի ցավով տապակվող, իսկ երեկոյան հայրենիքին ցավ պատճառողների համար կենաց բարձրացնող ճարտասան լարախաղացներին:

Նույնը վերաբերում է ռեստորաններին, հյուրանոցներին, սրճարաններին ու ամեն ինչին, բայց միաժամանակ այդ ամենի իրական շահառուները (բիզնեսի տերեր ասեմ կամ իրական սեփականատերեր) պիտի հասկանան, որ իրենց հայրենակիցը գերշահույթ ստանալու կամ մոլորեցնելու ենթակա մատերիալ չէ. բոլորս, հուսով եմ, հիշում ենք, որ Վայլդբերիզի դեմ պայքար էր մղվում, որովհետև Վայլդբերիզը թույլ չէր տալիս «տեղական արտադրողին, կներեք, տեղական վաճառողին, միևնույն ապրանքները տասնապատիկ թանկ վաճառել քաղաքացիներին:

Եվ վերջապես, տեղականը պետք է նաև մատչելի լինի, ոչ թե ոչ տեղականից զգալի թանկ. չի կարող միևնույն ուղղությունը երկու տարբեր օպերատորների մոտ լինել գնի 30%-ի տարբերությամբ, չի կարող տեղական ապրանքը 50-70% թանկ լինել ոչ տեղականից ու դառնալ պահանջված, զուտ չի կարող, որովհետև ոչ թե չեմ ուզում, այլ չի կարող, որովհետև վայրի մասնավորեցման ու անարդար-անկուշտների համատեղ ջանքերով ունենք հասարակություն, որի մեծ մասը թաղված կամ խեղված է սոցիալ-տնտեսական խնդիրների մեջ ու չի կարող իր ծախսերը ավելացնել 30-40%-ով զուտ հանուն տեղական արտադրողի: Ուշադրություն՝ ոչ թե չի ուզում, այլ չի կարող և՝ո՛չ իր մեղքով:

Եթե վերոնշյալ ամենը կատարվի` բազմաոլորտ ու ամեն ոլորտում գնային քաղաքականության վերանայման տեսանկյունից, ապա տեղական արտադրողի արտադրանքն ու սպառումը անմրցելի կլինեն:

Վահե Գրիգորյան

Դիտվել է՝ 6158

Մեկնաբանություններ