38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Վճարեք ընդամենը 60 %-ը. կշահեք դուք, կշահի կիսապետությունը

Վճարեք ընդամենը 60 %-ը. կշահեք դուք, կշահի կիսապետությունը
03.05.2024 | 19:33

ՀՀ կառավարության անունից, Փաշինյան Նիկոլն ընդամենը 60 % երաշխիք է տվել առ այն, որ Կիրանցում որևէ բնակելի տուն Ադրբեջանին չի անցնի:
Դա նշանակում է, որ`
Հայաստանը 60 %-ոց պետություն է, այսինքն` համարյա կիսապետություն է:
Հայաստանի քաղաքացու անձնագիրը 60 %-ոց անձնագիր է, այսինքն` համարյա կիսաանձնագիր է:
Հայաստանի Սահմանադրությունը, օրենսգրքերը, օրենքները, կառավարության որոշումները, ենթաօրենսդրական ակտերը 60 %-ոց են, այսինքն` համարյա կիսաակտեր են:
Հայաստանի նախագահը, վարչապետը, ԱԺ-ն, վարչական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինները 60 %-ոց են, այսինքն` համարյա կիսով չափ գոյություն չունեն:
Ստացվում է` հայտարարելով Կիրանցի բնակիչներին 60 %-ոց երաշխիքի մասին, Փաշինյան Նիկոլը ՀՀ բոլոր քաղաքացիներին հարկերը, տուրքերը և պետական բյուջե գնացող բոլոր գումարները
60 %-ով վճարելու լեգիտիմ հնարավորություն տվեց:
Եվ, ուրեմն, վճարեք ընդամենը 60 %-ը: Կշահեք դուք, կշահի կիսապետությունը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 1679

Մեկնաբանություններ