38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Պարզաբանման սպասելիքով

Պարզաբանման սպասելիքով
11.04.2024 | 21:25

Հայաստանի ազգային անվտանգություն ծառայություն կոչվածը երեկ հանդես եկավ հետևյալ հաղորդագրությամբ (https://www.sns.am/hy/news/view/932).
«Ս.թ. ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել:
Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր: Հայաստանի Հանրապետության ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: Անկախ համատեղ քննությունից ՀՀ Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը և արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ: Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը:
Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն: Նշենք նաև, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում»:
Այո, ճիշտ է նշված՝ «Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը»:
Հայկական կողմից սահմանապահները կամ ԶՈՒ զինծառայողները պետք է կանխեին, թույլ չտային Ադրբեջանի տարածքում հովվի հայտնվելը: Ավելին. Եթե ոչ հովիվն է սահմանը հատելիս պայթել ականի վրա, ոչ էլ բազմաթիվ ոչխարներից բաղկացած նրա հոտը, ապա նշանակում է, որ սահմանի տվյալ հատվածն ականապատված չէ, այսինքն՝ տվյալ հատվածում թշնամու ներխուժումից պաշտպանված չենք:
Պարզաբանման ենթակա է նաև հաղորդագրության մեջ նշված «իրադրության բերումով»- ը…
Ի վերջո, հիշյալ ծառայության կողմից առ այս պահը հերքված չեն սոցիալական ցանցերում շրջանառվող այն տեղեկությունները, որ հայկական կողմից նույնպես վիրավորներ կան, ընդ որում, երկուսը, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ այդ տեղեկությունները համապատասխանում են իրականությանը:

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 7725

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ