38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ահարոն ԱԴԻԲԵԿՅԱՆ. Հացադուլը կարող է խղճահարություն արթնացնել միայն կին ընտրողների մոտ

Ահարոն ԱԴԻԲԵԿՅԱՆ. Հացադուլը կարող է խղճահարություն արթնացնել միայն կին ընտրողների մոտ
23.01.2013 | 17:10

Անդրադառնալով երկօրյա քարոզարշավին` սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ թեկնածուներից չորսը, քաղաքագիտության տեսանկյունից, մանկամիտ են համարվում (նկատի ուներ Վարդան Սեդրակյանին, Արամ Հարությունյանին, Անդրիաս Ղուկասյանին, Արման Մելիքյանին)։ «Դա հոգեբանության մեջ կոչվում է պարանոյա, քաղաքագիտության մեջ` քաղաքական մանկամտություն»,-պարզաբանեց սոցիոլոգը: Ինչ վերաբերում է մյուս թեկնածուներին, նրա գնահատմամբ`«Րաֆֆի Հովհաննիսյանը լավ առոգանություն ունի, իր խոսքը լավ հոգեբանական ազդեցություն է թողնում։ Բագրատյանը հույս է դնում իր ունկնդիրների անալիտիկ կարողությունների և տնտեսագիտական գիտելիքների վրա։ Պարույր Հայրիկյանը մնում է իր ազգասիրական մակարդակում, և նրա կարգախոսներն արդեն այնքան համոզիչ չեն հնչում։ Իսկ Սերժ Սարգսյանը, իր համար բարեբախտաբար, աշխատում է ամերիկյան տեխնոլոգիաներով, երբ ամեն մի հանդիպմանը ներկայացնում է իր ծրագրից մի հատված, և սա ավելի արդյունավետ է»:
Բանախոսը բարձր է գնահատում հատկապես Սերժ Սարգսյանի շտաբի աշխատանքը, քանզի վերջինս ունի մոտ 1800 շտաբ` քարոզիչների մեծ թվաքանակով: Ընդ որում, հրահանգ է տրված` քաղաքացիներին ուժով չբերել ընտրությունների, քանի որ ընտրողը կարող է քվեարկել հակառակորդի օգտին: Այդ առումով տատանվողների բանակը, ըստ Ադիբեկյանի, իրենց ձայների որոշ` 6-7 տոկոսը, կարող է տալ Սերժ Սարգսյանին:
Նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի հացադուլի գաղափարն էլ, սոցիոլոգի համոզմամբ, շատ վատ է գնահատվում ընտրողների կողմից: Նախ` ոչ բոլորը գիտեն հացադուլի մասին, երկրորդ` այդ քայլն առնվազն կարող է միայն խղճահարություն արթնացնել հիմնականում կին ընտրողների մոտ:
«Հացադուլ հայտարարում է այն մարդը, ով պատրաստ է սովամահ լինել իր սկզբունքների համար, մինչև հիմա մեր պատմության մեջ նման մարդ չի եղել»,-համոզված է Ահարոն Ադիբեկյանը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 5520

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ