Մեր մամիկներն են՝ խեղճ ու անպաշտպան:
Նրանց խեղճությունը մեր խեղճությունն է, որովհետև այսօրվանից արդեն մերն են:
Երեկ մերը չէին:
Երեկ նրանք կործանարար վհուկներ էին, որ բանական միտք լսելիս՝ մոլեգնում էին ու կռնչում՝ նիգօօօօլ...
ՈՒ նրանց դիվային հայացքների մեջ պարզ տեսնում էիր երկրի կործանումը: Տեսնում էիր ու անզորությունից շնչահեղձ լինում:
Նրանք այլևս պետք չեն նիկոլին:
նիկոլն առավ այս մամիկների միտքը, հոգին, ձայները, արեց իր սատանայական գործն ու բոլորին նետեց հանձնվող ճանապարհներին:
Այսօր նրանց հայացքներում նորից միտք կա, գիտակցություն կա ու խեղճություն կա:
Շեների կորուստը վերադարձրել է նրանց գիտակցությունն ու նրանց վերադարձրել է մեզ:
Հիմա նրանք նորից մեր մամիկներն են, բայց արդեն անտեր ու անզինվոր...
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ