Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը 10 տարի պաշտոնավարելուց հետո կլքի Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանը՝ իր տեղը զիջելով Նիդեռլանդների նախկին վարչապետ Մարկ Ռյուտեին։ Հոլանդացի քաղաքական գործիչը կդառնա դաշինքի 14-րդ ղեկավարը։ Նրա մանդատը հինգ տարի է և կարող է երկարաձգվել։               
 

Հակահարված լինելու է

Հակահարված լինելու է
03.02.2024 | 09:33

Իլհամ Ալիևը ավելի հիմար է, քան Հայաստանի իշխանությունը։

Այն հնարավորությունը, որ տվել է Նիկոլ Փաշինյանը մեր թշնամուն, առնվազն նվեր է, ու այս պահին պահանջել ավելին, հրաժարվելով պայմանագրից, նշանակում է, որ Ալիևը մեզ ստիպում է իսկական ռևանշ անել։

Երբ Իլհամը հրապարակային պահանջում է փոխել Հայաստանի սահմանադրությունը իր քմահաճույքին հարմար ձևով և միայն այդ դեպքում ստորագրել պայմանագիրը, զրոյացնում է Նիկոլի հետ իր ձեռք բերած բոլոր թաքուն գործարքները, որոնք եղել են հայ ազգի ու հայկական պետականության դեմ։

Հիմա հայ հանրությունը էլ որևէ տեղ չի տեսնում Նիկոլի արդարացումները, իսկ դա բերում է ազգային արժանապատվությունը վերականգնող մարդկանց դիրքերի ուժեղացման։ Որքան շատ պահանջներ է դնում Իլհամը, այնքան բացվում են Նիկոլի հետ դավաճանական գործարքի մանրամասները։

Լինելու է հակահարվածը։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1796

Մեկնաբանություններ