Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-41

Աշխարհը միջուկային պատերազմի շեմին-41
19.01.2024 | 12:32

(սկիզբը` այստեղ)

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ աշխարհը գտնվում է վիթխարի իրադարձությունների նախօրեին: Նրա խոսքով՝ «Կարող է բռնկվել ամբողջ մոլորակը»:

Ինչպես հոդվածաշարի նախորդած մասում էինք առաջարկել միանգամայն լուրջ վերաբերվել Երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի վերաբերյալ ԱՄՆ-ի նախկին նախագահ և Միացյալ Նահանգների 2024 թ. նախագահական ընտրություններում նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի զգուշացմանը, այնպես էլ կվարվենք այս դեպքում:

«ՈՒզում եմ ձեզ զգուշացնել՝ աշխարհը մեծագույն իրադարձությունների նախօրեին է,- Բելառուսի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ասել է Լուկաշենկոն Մինսկում՝ հին Նոր տարվա կապակցությամբ նախագահի անունից ընդունելության ժամանակ։- Մենք այսօր այնպիսի բարդ իրավիճակում ենք, որ դա նման է բարակ սառույցի վրայով քայլելուն։ Անզգույշ քայլ, և մենք կարող ենք խեղդվել, տապալել պետությունը։ Այդ պատճառով այս տարին շատ բարդ է լինելու։ Բոլոր իրադարձություններով՝ շատ աղմկոտ պետք է լինի»:

Լուկաշենկոն փաստել է, որ աշխարհի ուժեղներից հատկապես ամերիկացիները չեն ցանկանում բազմաբևեռություն։

«Նրանք ուզում են ղեկավարել ամբողջ աշխարհը, ինչպես դա եղավ Խորհրդային Միության փլուզումից հետո,- ասել է Բելառուսի նախագահը:- ՈՒկրաինան, Մերձավոր Արևելքը, այսօր արդեն Հնդկական և Ատլանտյան օվկիանոսների սահմանին է, հուսիները … Ցուցադրական ռմբակոծություններ են ընթանում հանուն միայն նրա, որ առաջիկա ընտրություններն Ամերիկայում են և պետք է ցույց տա իր «հերոսությունը», «ինչ վճռական եմ ես»:

Լուկաշենկոն մտավախություն է հայտնել, որ անկայունության այս աղեղը կարող է շարունակվել նաև աշխարհի այլ տարածաշրջաններում:

«Ամբողջ մոլորակը կարող է բռնկվել,- ասել է Բելառուսի նախագահը։- Դա թույլ տալ չի կարելի»:

Լուկաշենկոն մարգարե չէ, պարզապես լավ ծանոթ է աշխարհում առկա քաղաքական ու ռազմական գործընթացներին, աշխարհաքաղաքական ու ռազմաքաղաքական իրավիճակին ու միտումներին, ունի ուժեղ տրամաբանություն և ճիշտ վերլուծություններ կատարելու կարողություն: Հրապարակայնորեն արտահայտած նրա այս մտավախությունից մեկ շաբաթ չանցած ԱՄՆ-ը նորանոր հրթիռառմբային հարվածներ է հասցրել Եմենին, Եմենի հուսիները ամերիկյան նավ են խոցել , որի վրա հրդեհ է բռնկվել, բայց չի խորտակվել, Իրանը հունվարի

16- ին հրթիռային հարված է հասցրել Պակիստանում «Արդարության բանակին», Պակիստանը երեկ հրթիռներով և ԱԹՍ- ներով հարձակվել է Իրանի տարածքում գտնվող թիրախների վրա, իսկ Իսրայելը հայտարարել է, որ մոտ է Լիբանանի հետ պատերազմին:

Թերևս ավելորդ է ասել, որ Իսրայելի և լիբանանյան «Հըզբոլահ»-ի միջև լայնամասշտաբ պատերազմի արդյունքում Իսրայելը կարող է դրանում ընդգրկել նաև Իրանին:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 11248

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ