Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը մտադիր չէ չեղարկել «Օտարերկրյա գործակալների մասին» և «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենքները՝ հայտարարել է կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն։ «Դրանք եվրոպական արժեքներ չեն։ Մենք ուրիշ Եվրոպա գիտենք, ուրիշ Եվրոպա ենք ուզում։ Վստահ եմ, որ պահպանողական ուժերը Եվրոպայում կարթնանան»,- ասել է քաղաքական գործիչը:               
 

Պահանջեք, որ ձեզ վճարեն այն գումարները, որոնք ստացել են Արցախի վաճառքի դիմաց

Պահանջեք, որ ձեզ վճարեն այն գումարները, որոնք ստացել են Արցախի վաճառքի դիմաց
25.12.2023 | 12:17

Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նախատեսված միլիոնավոր դոլարներ են գրեթե ամեն շաբաթ մտնում Հայաստան այս կամ այն երկրի կամ միջազգային կազմակերպության կողմից։ Չնայած դրան՝ արցախցիները շարունակում են անտեսված մնալ ու չստանալ որևէ օգնություն։

Մի քանի ընտանիքի ինչ-որ մանր-մունր բան են տալիս, նկարում ու ասում, թե կառավարությունը օգնում է տեղահանվածներին, այնինչ, ամեն օր հարյուրավոր դիմումներ եմ ստանում կարիքավոր արցախցիներից։ Մարդիկ ապրում են ծանրագույն պայմաններում, փող չունեն տան վարձերը տալու համար, պետությունը ուշացումներով է փոխանցում, երբեմն չի էլ փոխանցում անգամ ամենամսյա խոստացված 50.000 դրամները։

Սիրելի արցախցիներ, այս պայմաններում, երբ ՀՀ իշխանությունները և նրանց կողքերը վազող շները լափում են դրսից ուղարկվող օգնությունը, մենք ֆիզիկապես չենք կարող հասցնել բոլորի կարիքները բավարարել, ուստի կոչ եմ անում պահանջներ ներկայացրեք Հայաստանի կառավարությանը, ձեր համայնքների ղեկավարներին, սոցիալական ծառայություններին ու անտեսեք դրանց աշխատողների մուննաթ պատասխանները։

Պահանջեք, որ ձեզ վճարեն այն գումարները, որոնք ստացել են Արցախի վաճառքի դիմաց։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 4110

Մեկնաբանություններ