ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը կչեղարկի Ջո Բայդենի վարչակազմի կարգադրությունները՝ պաշտոնն ստանձնելուց հետո առաջին շաբաթվա ընթացքում՝ հայտնել է Թրամփի շտաբի մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ Բայդենի ստորագրած 94 հրամանագրեր հանգեցրել են տնտեսական ճգնաժամի։ «Դրա համար էլ Թրամփին վերընտրել են նախագահի պաշտոնում, որպեսզի կանգնեցնի հետընթացը»,- հավելել է նա։               
 

Հասարակությունը գո՞հ է

Հասարակությունը գո՞հ է
31.01.2013 | 15:06

Մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստը սկսելուց առաջ նշում էր, որ կառավարության վերջին հինգ տարվա գործունեությունը հասարակությունը դրական է գնահատում, որի մասին վկայում են հարցումները, կառավարության շենքը պաշարել էր տարբեր ոլորտներից բողոքող հասարակությունը։ Ինչևէ։

Հարցման ենթարկված մարդկանց մեծ մասը, ըստ վարչապետի, կարևորել է իրականացվող բարեփոխումները և դրական գնահատել հատկապես երեք ոլորտներում կատարված աշխատանքները։ «Հարցվողների 65,1 %-ը դրական է գնահատել կադաստրի ոլորտի աշխատանքները, 95,3 %-ը ակնհայտ է համարում դրական տեղաշարժը բջջային կապի և ինտերնետի ոլորտում, իսկ 82,4 %-ը դրական է համարում երրորդային անձանց ռիսկերի ապահովագրության ոլորտում իրականացված աշխատանքները»,- նշեց վարչապետը և հավելեց, որ հասարակության կողմից հարցումը բուռն քննարկվել է։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 2517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ