Չի՛ եղել ու չկա՛ հայ-իրանական ու հայ-թուրքական պետական սահման:
Չկա՛, գոյություն չունի, նետու, արարիս, նիխտ, յոխտուր…
Կա Հայաստանով անցնող ԽՍՀՄ սահման, որի իրավահաջորդը ՌԴ-ն է:
Այդ սահմանը ներկա լանդշաֆտով կա, գոյություն ունի, քանի դեռ հայկական կողմում գտնվում է ռուսական դրոշը:
Այդ դրոշը հենց հանվեց, և՛ Իրանը, և՛ Թուրքիան Հայաստանից պահանջելու են սահմանագծում:
Մանավանդ թուրքերը: Ասելու են՝ հայ -թուրքական սահմանը, ըստ 1920 թ. դեկտեմբերի պայմանագրի, անցնում է
Համամլուով (ներկայիս Սպիտակ քաղաք):
Անգրագիտությունն էլ սահման պիտի ունենա:
ՈՒ հերի՛ք է թութակի նման կրկնեք՝ հայ-իրանական, հայ-թուրքական սահման:
Սա կհասկանաք, երբ այդ տեղանքում տեղի կունենա դեմարկացիա ու դելիմիտացիա:
Կհասկանաք ու վայ կտաք գլխներիդ:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ