ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հայրենասիրական պաթոսը սնանկացնելով՝ այդ դատարկ տեղը տոտալ պրագմատիզմով չի լցվելու

Հայրենասիրական պաթոսը սնանկացնելով՝ այդ դատարկ տեղը տոտալ պրագմատիզմով չի լցվելու
19.09.2024 | 08:42

Բացատրեմ տեղի ունեցողը հայերեն բառերով:

Հայրենասիրական պաթոսը փոխարինվել է ռաբիզասիրության, եթե կուզեք՝ ամբոխահաճության պաթոսով: «Սխալ հայրենասիրությունը» ոչ թե սխալի ու ճշտի մասին է, այլ առհասարակ հայրենասիրության մասին, դրա գոյությամբ պայմանավորված ռիսկերի մասին: Չկա հայրենասիրություն՝ չկա հայրենիքի համար պայքար ու կռիվ: Սա է մեխը, սա է խաղաղությանը ամեն գնով պատրաստ լինելու Օվերտոնի պատուհանը:

Եթե հանեք քաղաքականությունից հայրենասիրական պաթոսը, հայրենի հողը, նվիրումն ու հիշողությունը, արվեստն ու սենտիմենտը, սերն ու զոհողությունը, հիշատակն ու հարգանքը, սխրանքն ու ճաշակը՝ կդառնաք շարքային անդեմ սոցիալական միավոր, քաղաքական գնչու կամ սեփական շահից մի մակարդակ բարձր բան չտեսնող ու չունեցող չարչի: Կստանաք ցածր կենցաղային պաթոս, սպառողական պաթոս, որը կունենա «կեցցե հեծանիվի» տեսք, խաշլամայի տեսք, Instagram-Tiktok-ային ժամանցի ու որակի տեսք, սպառողական և կենցաղային տեսք, ամբոխահաճո պաթոս՝ խոսքիս վատ իմաստով: Սրան են ձգտում, սա է ցանկալի ընտրազանգվածը:

Հայրենասիրական պաթոսը քննադատել կարելի է, որ այն չվերածվի պաթոլոգիայի, բայց դա անելուց առաջ միշտ մտածեք, որ դրա տեղը դատարկ չի մնալու: Հայրենասիրական պաթոսը սնանկացնելով՝ այդ դատարկ տեղը տոտալ պրագմատիզմով չի լցվելու այլ այն զբաղեցնելու է «ռաբիզի» պաթոսը, ցածր կենցաղավարական պաթոսը, նյութապաշտության պաթոսը կամ սպառողականության և մարսողականության պաթոսը:

Հայրենասիրության պաթոսից հեռու մնացեք, դրա արվեստին ու ձգտումին ձեռք չտաք, քաղաքական ռոմանտիզմի ուժին ձեռք չտաք: Էդ ուժը ծալած ունի քաղաքական փտած պրագմատիզմին ու շահամոլությանը: Ուժն ու ռեսուրսը ձգտման ու «բարձունքը մերն ա»-ի մեջ է, հոգու ու ոգու մեջ, ոչ թե «հանձնվենք»-ի, «զիջենք»-ի, հետո խաշլամա վայելելու ու հեծանիվին կեցցե ասելու մեջ կամ «եղածով բավարարվենք»-ի մեջ՝ իր «պրագմատիզմով», ամբոխահաճությամբ ու մորթապաշտությամբ:

Հանել են հայրենասիրական պաթոսը ու տեղը լցրել սեփական հայրենիքի համար կռիվ չտալու ու դրա մասին առաջին դեմքի մակարդակով հպարտ հայտարարելու պաթոսը: Արդյունքը այն է, որ թշնամին ուղիղ հասկանում է, որ այդ երկրից էլի ու էլի պոկելու լայն բացված պատուհան կա, տանն էլ մարդ չկա, որովհետև, պրագմատիզմի ու սպառման պաթոսի տակ մնալով, գնացել են վայելելու:

Երազանքն ու ձգտումը հայրենիքի պաթոսից են սնվում, դրա էներգիան անհաժեշտություն է, խթանիչ է, փիլիսոփայություն է: Առանց հայրենիքի պաթոսի ոչ մի պրագմատիզմ տեղից չի շարժվի, որովհետև շարժառիթ ու մոտիվացիա չի ունենա:

Պրագմատիզմով չի հող պահող զինվորը զոհվում, այլ ընկալված արժեքաբանության, հայրենասիրության պաթոսի ուժով, նվիրման, իրենն ու իրենցը պաշտպանելու ուժով, պահելու ձգտմամբ է զոհվում: Պրագմատիզմով ու կենցաղապաշտության պաթոսով լքում են դիրքը, հանձնում են ու զիջում: Սրանց պրագմատիզմի ու ամբոխահաճո պաթոսի մեջ բացառապես իրենք են, իրենցը, սեփականը, ու դրա մեջ, բացի իրենցից ու իրենցինից, ոչ ոք չկա, ոչինչ չկա: Կա մենակ արյուն ու ուրիշի դժբախտություն: Արյան ու դժբախտության պատասխանն էլ ժամկետ չունի:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2275

Մեկնաբանություններ