Երկրից նրա «ճողոպրելը» բոլորը պատկերացնում են թիվ 1 բորտի միջոցով՝ հավաքելու է ընտանիքին, լցնի մեջը ու հայդէ՝ դեպի Եվրոպա...
Բայց բոլոր այդպես կարծողները հիմար վիճակի մեջ կնկնեն, երբ իմանան, որ նա «ծլկել է» ավտոմեքենայով՝ առանց ավելորդ ռիսկերի և հուզական ջղաձգումների:
Ու՞ր:
Ասեմ:
Երևանից Մարգարա:
Իսկ Մարգարայից՝ գիտեք ուր՝ չասեմ:
Ճանապարհի երկարությունը՝ 39 կմ:
Կառավարական ամառանոցից մեկնելն ու երկրի տարածքը լքելը արագ ընթացքի դեպքում ամենաուշը կտևի 25-30 րոպե:
Դե հիմա ասեք, որը կընտրի՝ թիվ 1 բորտը թե՞ ավտոմեքենան:
Իսկ բաղձալի Եվրոպա նա արդեն կհասնի որտեղի՞ց, ճիշտ եք՝ Ստամբուլից՝ ֆինանսական հարցերը վերջնական կարգավորած և Ռեջեփ Թայիփ «բաբայի» օրհնությունը ստացած :
Առանց ավելորդ ռիսկերի և նյարդային ջղաձգումների...
Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ