Նա լարված նյարդ էր, ըմբոստ ջիղ, պրկումից ծնված մղում, անհնազանդ ոգի էր, ծայրահեղության միտք: Նա ժամապահն էր այն ամրոցի, որ վստահվել էր իրեն: Եվ նա ակնդետ հսկում էր այդ ամրոցը գերագույն նվիրումով:
Նրա հետ կարելի էր վիճաբանել, նրա հետ կարելի էր չհամաձայնել, բայց անհնար էր չհարգել նրա տեսակը:
Ամփոփվեց կյանքը: Ամբողջացավ: Գործն ավելի երկարակյաց է լինելու:
Հովիկ Չարխչյան