ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի ընտանիքի անդամները ամերիկյան վարչակազմի ղեկավարի նախընտրական արշավի ներկայացուցիչների հետ քննարկել են նախագահական մրցապայքարից նրա դուրս գալու հնարավոր ծրագիրը՝ հայտնում է NBC-ն: Քննարկումների հիմնական միտքն այն է, որ Բայդենի դուրս գալը նախագահական մրցապայքարից պետք է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությանն առավել շահեկան դիրք ապահովի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին հաղթելու համար։               
 

Դոստոևսկու ողջ սփոփանքը հենց այդ «հիմար» կինը եղավ

Դոստոևսկու ողջ սփոփանքը հենց այդ «հիմար» կինը եղավ
27.08.2023 | 12:51

Դոստոևսկուն հարցնում են՝ ի՞նչ կին կուզես ունենալ, իմաստու՞ն լինի, թե՞ բարի: Ասում է՝ բարի. թող հիմար լինի, միայն՝ բարի:

Էդ ժամանակ այդ ռուս գրողն արդեն վաթսունն անց մի մարդ էր, ահագին վեպեր էր գրել, բայց, փաստորեն, հասկացել էր վերջապես, որ կանանց մեջ ամենալավ ծաղիկը բարի կինն է, թեկուզ հիմար լինի, բայց՝ բարի:

Եվ Աստված Դոստոևսկուն իր կյանքի վերջում տվեց այդ կնոջը, ու հենց այդ կնոջից հետո Դոստոևսկին գրեց, որ ավելի լավ է բարի կինը, քան ընդհանրապես որևէ կին: Թեպետ նրա կինը դարձավ իր սղագրուհին, սակայն Դոստոևսկու ողջ սփոփանքը հենց այդ «հիմար» կինը եղավ, որի նկարը տեսել եմ Մոսկվայում՝ Դոստոևսկու թանգարանում , երբ երեսուն տարեկան էի: Աննայի նկարը՝ Դոստոևսկու կողքին: Այդքան իմաստուն կնոջ աչքեր դեռ չեմ տեսել: Կին, որ սիրեց ընկածին, որ վերցրեց նրան փողոցից, որ ընկնավորին գրկեց ու ասաց. ,,Федор, мой милый, ты-мой...,,:

Վարդան Խարազյան

Դիտվել է՝ 6684

Մեկնաբանություններ

QiwEoEeGJqNMP.JPG" alt='Երկիր, որին վերապահված է հանգստյան գոտու և ցիտրուսեղենի աճեցման բազայի նախկին դերը' title='Երկիր, որին վերապահված է հանգստյան գոտու և ցիտրուսեղենի աճեցման բազայի նախկին դերը' width='220' height='163' />
Երկիր, որին վերապահված է հանգստյան գոտու և ցիտրուսեղենի աճեցման բազայի նախկին դերը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի  բե­րա­նը
Երբ փա­կում են ընդ­դի­մա­դիր լրատ­վա­մի­ջոց­նե­րի բե­րա­նը