«Հայաստանի համար դռները բաց են ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու համար։ Վերջին հաշվով, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին՝ որպես այս երկրի կայունության երաշխավորների, այլընտրանք չկա։ Սա, ի դեպ, գրանցված է Հայաստանի պատմության մեջ, հենց այն պատմության մեջ, որը հնարավոր չէ վերաշարադրել՝ չնայած հրատարակված կեղծ դասագրքերին»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։                
 

Գլակա վանք

Գլակա վանք
26.03.2023 | 09:07

Սա վանքային համալիր է Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում (այժմ՝ Թուրքիայի տարածքում է), գտնվում էր Աշտիշատից ոչ հեռու, եղել է Հեթանոսական մեհենատեղի, վանքի է վերածվել քրիստոնեության ընդունման ժամանակ՝ 4-րդ դարում ։

Ըստ ավանդության, հիմնել է Գրիգոր Լուսավորիչը նրա մահից հետո մարմինը ամփոփվել է ս. Կարապետ կոչված մատուռի տակ։

Ս. Կարապետը միայն մի եկեղեցի չէ, այլ մի քանի տաճարների ամբողջություն, որոնք կազմում են սրբավայրերի մի խումբ։

Ս. Կարապետի վանքը Արևմտյան Հայաստանում համարվում էր ամենամեծ ու ամենանվիրական սրբավայրը։ Այն ոչ միայն Տարոն աշխարհի ամենանշանավոր վանքն էր, այլև ամբողջ հայությանը ծանոթ մեծագույն մենաստանը ս. Էջմիածնից հետո։ Վանքի համբավն ու հռչակը դուրս էր եկել ազգային սահմաններից և դարձել նաև սրբավայր տեղացի և օտար ազգերի համար։ Բացի այդ, մեր մատենագիրների մոտ կան հիշատակություններ, որ օտարազգի քրիստոնյաներ շատ հաճախ են ուխտի եկել ս. Կարապետի վանքը։

Կոչվել է Գլակա վանք՝ իր առաջին վանահոր Զենոբ Գլակի անունով, որը ասորի եպիսկոպոս էր և տեղի վանահայրը։

Մի այլ ստուգաբանություն ասում է նաև, որ Գլակա է կոչվել վանքի մոտ գանվող միաձայն գլգլան ջրվեժների պատճառով։ Համանուն շատ եկեղեցիներից տարբերելու համար նրան անվանել են Մշո կամ Մուշի ս. Կարապետ, Մուրատտու կամ Մուրատատուր ս. Կարապետ, Մշո Սուլթան ս. Կարապետ, նաև Իննակնյա վանք (վանքի մոտակայքում իրար մոտ բխող ինը սառնորակ աղբյուրների պատճառով) ։

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5641

Մեկնաբանություններ