Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Մարկ Լիբին ապատեղեկատվություն է որակել Հայաստանին ԱՄՆ-ի կողմից զինելու մասին ադրբեջանական լրատվամիոջոցների հրապարակած տեղեկությունները, շեշտելով, որ դա տարածում են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններն ավելի բարդացնել ձգտող ուժերը։ Դեսպանը հրաժարվել է լրացուցիչ մեկնաբանություններ տալ Հայաստանի և Միացյալ Նահանգների համատեղ վարժանքների վերաբերյալ։                
 

Գևորգ Գևորգյան. Չեմ բացառում, որ կարող են զորավարժությունների քողի տակ, Նախիջևանի հատվածից հարձակում գործեն

Գևորգ Գևորգյան. Չեմ բացառում, որ կարող են զորավարժությունների քողի տակ, Նախիջևանի հատվածից հարձակում գործեն
28.07.2020 | 22:13

Վաղվանից մինչև օգոստոսի 10-ը, թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններ են սկսվելու Նախիջևանում: Իհարկե սա առաջին անգամը չէ, բայց ռազմական առումով մի շարք հարցեր կարող է առաջացնել: Ես չեմ բացառում, որ կարող են զորավարժությունների քողի տակ, Նախիջևանի հատվածից հարձակում գործեն: Ինչու չեմ բացառում, որովհետև հաշվի եմ առնում Թուրքիայի ռազմաքաղաքական քայլերը, հստակ հայտարարությունները և ագրեսիվ քաղաքականությունը ընդդեմ Հայաստանի Հանրապետության,
ագրեսոր և միջուկային ահաբեկիչ ադրբեջանին սատարելու բացահայտ դիրքորոշումը,
Արցախյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացը ռազմական սադրանքներով կասեցնելու քայլերի խրախուսումը, տարածաշրջանում ազդեցության գոտի ստեղծելու անթաքույց ջանքերը:


ՌԴ-ն էլ է զորավարժություններ սկսում, Հարավային Օսիայի և Աբխազիայի ռազմաբազաների ներգրավմամբ: Մանևրային վարժանքներ են լինելու Չեչնիայում, Դաղստանում, Հյուսիսային Օսիայում, Աբխազիայում և Հարավային Օսիայում՝ «գրադներով», «տորնադոներով», «ակացիաներով», «գվազդիկաներով», ԲՄՊ-3 ներով, ՀՕՊ-ի ինքնաթիռներով ու ուղղաթիռներով, հրետանիով, դեսանտնիկներով, մոտոհրաձգային զորամիավորումներով...
Փաստացի.
ա. թուրք- ադրբեջանական համատեղ զորավարժություններ Նախիջևանի սահմանին
բ. ՌԴ զորավարժություններ տարածաշրջանում՝ «Կովկաս 2020» լայնածավալ զորավարժություններին ընդառաջ:
Սրանք ռազմաքաղաքական լրջագույն ենթատեքստ կրող քայլեր են, որտեղ մեր երկիրը պետք է ամուր դիրքավորվի՝ պետության շահի առաջնահերթությամբ:
Մենք, որպես սադրիչ և ագրեսոր ադրբեջանին սահմանակից պետություն, մշտապես պետք է պատրաստ լինենք կանխիչ և համարժեք գործողությունների:
Բնականաբար, ցանկացած իշխանություն, այս ռազմաքաղաքական զարգացումների համատեքստում, պետք է առաջին հերթին, անվտանգության ամրապնդման օպերատիվ պլան մշակի՝ Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելով:


Իսկ ինչ են անում իշխանություն կոչվող խմբակի անդամները, վաչապետի աթոռին հայտնվածի գլխավորությամբ. զբաղված են ներքաղաքական դիվիդենտներ թռցնելով, անողնաշարությամբ մեր պետության դիրքերը թուլացնելով, ագրեսոր և միջուկային ահաբեկիչ ադրբեջանին ավելորդ խաղաղասիրություն շռայլելով:
Այս իշխանությունը բեռ է Ազգի ուսերին: Ծանր, անպատասխանատու և ապազգային բեռ, որը պետք է ազգովի թոթափենք մեր ուսերից, եթե ուզում ենք զարգացող և աշխարհին համընթաց պետություն կառուցել:

Դիտվել է՝ 2434

Մեկնաբանություններ