Գիտե՞ք որն է մեր իրականության` ինձ համար ամենացավալի մասը: Այն, որ ինքն այդքան էլ իրական չի թվում: Անհավանական ֆանտաստիկա, կամ վատ նկարահանված սարսափ ֆիլմ է հիշեցնում: Այն, որ չես կարող հավատալ, որ այդ ամենը քո երկրում ու քո ժողովրդի հետ է տեղի ունենում: Բայց այն իրական է: Պետք չէ զարմանալ: Իսկ ո՞վ է ասել, որ փաստավավերագրական ֆիլմը պարտադիր պետք է լավ նկարահանված լինի: Չկա նման բան:
Ցավոք, վերջին երկու տասնամյակում ոչ մի իսկապես արժեքավոր բանի իրական ձգտում չի եղել մեր ժողովրդի մեջ: Դրա համար էլ միջակությունների գերին ենք դարձել: Եվ ամեն ինչ հենց այդպես էլ կշարունակվի, եթե մենք ինքներս չուզենք ավելի լավն ու ավելի վեհը դառնալ: Իսկ մինչ այդ եկեք խոստովանենք` այո, երիցս ճիշտ է Փաշինյանը, երբ ասում է` ես եմ օրենքը, ես եմ ժողովուրդը: Նա մեր ժամանակների միջակությունն է, որին կերտելու հարցում ես իմ մեղքի բաժինը լիովին գիտակցում եմ: Գիտակցում և զղջում: