Այսօր Ազգային ժողովում Փաշինյանն ըստ էության հաստատեց, որ տակավին մոլորության մեջ է Արցախի հարցի կարգավորման հնարավոր ուղիների ընտրության հարցում: Եղբայր, դու ինչպե՞ս ես խոսելու Ադրբեջանի ժողովրդի հետ: Քեզ թվում է Ադրբեջանի ժողովուրդն էլ բանուգործ չունի, պետք է քո լոլոնե՞րը լսի: Դե այսքան խոսելու փոխարեն մի անգամ փորձիր դիմել Ադրբեջանի ժողովրդին: Գնա Բաքու, ֆուռորներ արա, նրանց պողոսներին հավաքիր գլխիդ ու խոսիր: Վախենում ես, չէ՞, որ վրադ նայող էլ չի լինի Ադրբեջանում:
Այնքան պիտի անես, որ Ալիևը ցանկություն հայտնի մեզ հետ խոսել, որովհետև քեզ հետ արդեն չի խոսում: Բայց հայերը նրա հետ կխոսե՞ն, թույլ կտա՞ն, որ Ալիևն իրենց հետ խոսի: Ի՞նչ ես անելու այդ ժամանակ: Իմքայլական բոլուկդ ես ուղարկելո՞ւ Ալիևին լսելու և այդ «կիրթ» անձնավորության հետ շփվելու:
Վերջ տուր Փաշինյան, այս ծաղրուծանակին, քեզ վրա ծիծաղում են ադրբեջանցիները, Եվրոպան, Ռուսաստանը, բոլորը: Չեղած իզմերիցդ իջիր համազգային օրակարգ, չկա այնպիսի լուծում, որ հայի ու ադրբեջանցու, հայի ու թուրքի համար հավասարապես ընդունելի լինի: Հանիր այս ցնորքը գլխիցդ, մոռացիր Լևոն պապիդ ցնդաբանությունները: Թուրքերի համար հայկական հարցի մեկ լուծում կա՝ վերացնել Հայաստանը աշխարհի երեսից: Իսկ դու ասում ես՝ գնամ, Ադրբեջանի ժողովրդի հետ խոսեմ: Գնալդ հաստատ կլինի, բայց գալուդ համար երաշխիք տալ չեմ կարող: