Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տապալված facebook-յան ասուլիսից հետո գործի անցավ «ծանր հրետանին»…
Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հոդվածով է հանդես եկել և կոչ է արել այս օրհասական պահին բոլոր քաղաքական ուժերին կանգնել գործող իշխանությունների կողքին՝ ներկայացնելով 6 կետից բաղկացած անհրաժեշտ քայլերի ծրագիր…
Պարոն Տեր-Պետրոսյանի առաջարկը շատ ակտուալ է, բայց կիսատ-պռատ՝ միակողմանի…
Առաջադրված 6 կետերի մեջ ես չտեսա այն կետը, համաձայն որի` գործող իշխանություններն իրենք, բարի կամք դրսևորելով, պետք է ձեռք մեկնեն ընդդիմությանը, վերջ տային հետապնդումներին և նորմալացնեն հարաբերությունները վերջինիս հետ…
Չտեսա մի կետ, որ պարոն Տեր-Պետրոսյանն առաջարկեր իշխանություններին վերջ տալ իրենց կողմից վերահսկվող ԶԼՄ-ների և կեղծ ու իրական օգտատերերի կողմից Փաշինյանի ընդդիմախոսներին ահաբեկելու, վիրավորելու և զրպարտելու անբարոյական քայլարշավին, որն արդեն շարունակվում է 2 տարի…
Շատ ուրախ եմ, որ պարոն Տեր-Պետրոսյանն ազատության մեջ է և մեծահոգաբար գրում է այս հոդվածը, քանի որ, ըստ Փաշինյանի, վերջինս ևս պետք է լիներ բանտում… 2019 թ-ի նոյեմբերի 20-ին Միլանի հայկական եկեղեցում և 2020 թ-ի հունվարի 25-ի կապանյան մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջինս ևս մեղադրեց սահմանադրական կարգը տապալելու, ընտրությունները կեղծելու և իշխանության բռնազավթման մեջ՝ հայտարարելով, որ 1991 թ-ից ի վեր Հայաստանում տեղի ունեցած բոլոր հանրաքվեները և ընտրությունները կեղծված են… Իսկ այդ կեղծված ընտրությունների արդյունքում իշխանության եկած անձինք էլ չարիք են երկրի համար… Ըստ Փաշինյանի` 1995 թ-ի ԱԺ ընտրությունները, Սահմանադրական հանրաքվեն և 1996 թ-ի սեպտեմբերի 22-ի սկանդանային նախագահական ընտրությունները կեղծողը հենց Տեր-Պետրոսյանն… Սա ես չեմ ասել… Այս մտքի հեղինակը հենց Հայաստանի ներկայիս վարչապետն է…
Պարոն Տեր-Պետրոսյանը փորձել է անկեղծ երևալ, որը նրա մոտ չի ստացվել, քանի որ կան օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ… Օբյեկտիվն այն է, որ բազմաթիվ ՀՀՇ-ՀԱԿ-ականներ բավականին բարձր պաշտոններ են զբաղեցնում Փաշինյանի վարչակարգում, իսկ սուբյեկտիվը՝ առաջին նախագահը չի կարող ներել 2008 թ-ին տեղի ունեցած իրադարձությունների իր և Փաշինյանի «մեղավորին», որի շուրջ ծավալվող գործընթացներն արդեն 2 տարի է ուղղակի թունավորում են ներքաղաքական մթնոլորտը և խնդիրներ ստեղծում մեզ համար ՌԴ-ի հետ հարաբերություններում…
Հ.Գ. Լևոն Տեր-Պետրոսյանի «Ребята, давайте жить дружно!» առաջարկն ավելի շատ «Гол в одни ворота» է»: