Կարծում եմ, շոու-բիզնեսի հայտնի ներկայացուցչի ժամանումը չպետք է խիստ քննարկումների ու ծայրահեղ գնահատականների նյութ դառնա: Դա ոչ առանձնակի հպարտանալու, ոչ էլ ամաչելու առիթ է, պարզապես մենք դեմ ենք ամեն գնով Հայոց եղեռնը ճանաչելի դարձնելու գաղափարին և, միաժամանակ, չենք պատրաստվում հայհոյելու մի հայ աղջկա, որն ավելի պարկեշտ գտնվեց, քան Կերկորովը, Կասպարովը և դրանց նմանները: Մեր չափավոր անտարբերությունն ավելի շահեկան կլինի՝ նաև թուրքերի հիստերիային համարժեք արձագանքելու տեսանկյունից: Իսկ ընդհանրապես թուրքից վրեժ լուծելու առաջնահերթ միջոցը, մնում եմ իմ կարծիքին, հենց թուրքի քթի տակ հզոր Երկիր կառուցելն է: