Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Կիրակին՝ լռության դասի օր

Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ. Կիրակին՝ լռության դասի օր
14.07.2013 | 13:17

Ճապոնական դպրոցի կրթակարգում`մինչև ուշ միջնադար, եղել է նաև լռության դաս և հատուկ, առանձին ուսուցիչ: Այդ ուսուցիչը օրվա որոշակի ժամի մտել է դասարան, գլխի թեթևակի խոնարհումով ողջունել աշակերտներին, ստացել իր ողջույնի պատասխանը, որից հետո ծալապատիկ նստել են ու վաթսուն րոպե ...լռել:

Յուրաքանչյուրը`իր ներաշխարհի հետ: Մտքի ու երևակայության, ակամա ինքնաբյուրեղացման, հոգեկան ինքնակենտրոնացման ժամ:
Այս կրթափորձը ապացուցել է, որ օրվա հաջորդ մասը, գիտելիքներ յուրացնելու կամ ստեղծագործաբար դրսևորվելու համար, անցել է ավելի արդյունավետ: Իսկ գուցե Ճապոնիայի գիտատեխնիկական թռիչքը սերնդե - սերունդ նախապատրաստվել է հենց այդ զարմանալի դասո՞վ:
Ի դեպ, սա հիշեցնում է Անդրեյ Ռուբլյովի լռության ուխտը`Տիրամայր նկարելուց առաջ:
Տալի՞ս ենք մենք մեզ այդպիսի հնարավորություն: Թեկուզ ոչ խմբովի, անհատապե՛ս: Խոսքի միլիոնավոր թիթեռնիկները, մեկը մյուսին հրմշտելով, շարունակ դուրս են մղվում բոժոժներից` խեցու մեջ հասունացող մարգարիտներին ի հակառակ:
Դեպի ներս նայելու անհրաժեշտությունը`դեպի դուրս քայլ անելուց առաջ: Կիրակին`լռության դասի օր:

Դիտվել է՝ 4928

Մեկնաբանություններ