16.06.2020|
22:48
Փաշինյանից պահանջել անկարելին՝ այլևս անիմաստ է: Չի կարելի նրանից ու նրա կառավարությունից պահանջել, որ կորոնավիրուս հաղթահարեն, որ վերականգնեն հիմնահատակ խորտակված առողջապահության համակարգը, վերականգնեն կրթության ու գիտության երբեմնի տեղը մեր հասարակության մեջ, հզորացնեն տնտեսությունը, ներդրումներ բերեն, կարգավորեն հարաբերությունները արտաքին գործընկերների հետ, ամրապնդեն մեր արձանագրած հաջողությունները արցախյան բանակցություններում, զինեն բանակն ու ապահովեն Հայաստանի պաշտպանությունը: Այն, ինչ չէր կարող անել, Փաշինյանը մինչ օրս չի արել և չի էլ պատրաստվում անել: Այս ծանրաձողը բարձրացնելը, պարզապես, նրա հնարավորություններից վեր է: