06.07.2020|
16:53
Այլևս որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ներկայիս ռեժիմն իր էությամբ հակաեկեղեցական ու հակաքրիստոնեական է: Հիմա բոլորը հասկանում են այն, ինչ շատերը երկու տարի անընդմեջ պնդում էին: Բնավ պատահական չէր, որ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին իսկ հրահանգներից մեկը եղավ Վեհափառին պետական թիկնազորից զրկելը, այնուհետև` Եկեղեցու և Վեհափառի վրա ֆիզիկական հարձակումների վրա աչք փակելը, այնուհետև` օրենսդրական ամրագրումով Վեհափառին պետական թիկնազոր տրամադրելու օրենքի նախագիծը տապալելը, հոգևորականների վրա հրապարակային մատ թափ տալն ու ծնկի բերելու սպառնալիքները, հիմա արդեն` կրթական ծրագրերից Հայ Եկեղեցու պատմություն առարկան վերացնելը: