Բրազիլիայի Գերագույն դատարանը վճռել է, որ X (նախկինում՝ Twitter) սոցիալական ցանցը պետք է երկրում անհապաղ և ամբողջությամբ դադարեցվի՝ հայտնել է BBC-ն։ Հարթակի արգելքը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև X-ը կկատարի դատական բոլոր կարգադրությունները և կվճարի սահմանված բոլոր տուգանքները: Ակնկալվում է, որ X-ը Բրազիլիայում անհասանելի կդառնա առաջիկա 24 ժամվա ընթացքում:                
 

Նախագահի քարտուղարությունը կդառնա թիվ 6 պալատ

Նախագահի քարտուղարությունը կդառնա թիվ 6 պալատ
22.08.2008 | 00:00

Երեկ ՈՒկրաինայի վարչապետ Յուլյա Տիմոշենկոն անդրադարձել է նախագահ Յուշչենկոյի քարտուղարության ներկայացուցիչների պերմանենտ հայտարարություններին, թե վարչապետի թիկունքում կանգնած է Ռուսաստանը և օժանդակելու է նրան հաջորդ նախագահական ընտրություններում։ «Սկզբունքորեն այդ կարգի մանր չինովնիկների հայտարարությունները մեկնաբանության կարիք չունեն։ Այստեղ երևի փականագործի ծառայություններ են պետք, որպեսզի նախագահի քարտուղարության ցուցանակը փոխարինվի թիվ 6 պալատի ցուցանակով։ Կառավարության նկատմամբ ողջ քննադատությունն ուղղված է մեկ նպատակի՝ չեզոքացնել ինձ, իբրև գործող նախագահի մրցակցի։ Դա ակնհայտ է ՈՒկրաինայի բնակչության բացարձակ մեծամասնության համար»,- հայտարարել է Տիմոշենկոն։
Վ. Մ.

Դիտվել է՝ 2972

Մեկնաբանություններ