ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ուկրաինական զորքերի հարձակումը Կուրսկի շրջանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին իսկական երկընտրանքի առաջ է կանգնեցնում. սա տեղի ունեցողի վերաբերյալ ամերիկացի առաջնորդի առաջին պաշտոնական մեկնաբանությունն է։ «Մենք անմիջական, մշտական կապի մեջ ենք ուկրաինացիների հետ։ Սա այն ամենն է, ինչ ես կարող եմ ասել դրա մասին, քանի դեռ հարձակումը շարունակվում է», - ըստ Ֆրանսպրես գործակալության՝ հայտարարել է Բայդենը:               
 

Կրկին «վերապատրաստվելու» հույսով

Կրկին «վերապատրաստվելու» հույսով
12.07.2023 | 20:19

Գրել էի, որ ԵՊՆ-ն իր դասախոսների համար հնարավորություն է ընձեռել վերապատրաստվել Ստամբուլի՝ սուլթան Մեհմեդ 2-րդի կողմից հիմնված համալսարանում:

Ընդ որում, ըստ ԵՊՀ-ի պաշտոնական հայտարարության, «ստամբուլյան վերապատրաստումները» տեղի էին ունենալու 2023 թ. հունինի 28-ից մինչև 2023 թ. հուլիսի 5-ը, իսկ «բոլոր ծախսերը հոգում է հրավիրող կողմը»:

Ըստ ԵՊՀ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների, Ստամբուլ մեկնած դասախոսները վերադարձել են: Վերջիններս վառ տպավորություններ և լավ տրամադրություն ունեն: Բացի դրանից՝ նրանք գերազանց «վերապատրաստվել են» և նպատակ ունեն, հնարավորության դեպքում, կրկին «վերապատրաստվել» Ստամբուլի համալսարանում:

ՈՒշագրավ է, որ Ստամբուլում «վերապատրաստված» դասախոսները, հիմնականում, ԵՊՀ-ի այն ստորաբաժանումներից են, որոնք ղեկավարում են հայաստանյան ընդդիմության, միաժամանակ՝ ԵՊՀ այսրոպեական ՔՊ-ական ռեկտոր Հ.Հ-ի ներկայացուցիչները:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 5400

Մեկնաբանություններ