Նովոսիբիրսկի մարզում մեկնարկել են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Кобальт-2024» հատուկ զորավարժությունները։ Ըստ ТАСС գործակալության՝ փորձարկվելու են զենքի, ռազմական տեխնիկայի նոր նմուշներ, անօդաչու թռչող սարքերի կիրառման տակտիկական հնարքներ։ Միջոցառմանը մասնակցում են Ռուսաստանի Դաշնությունը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղզստանը: Զորավարժություններին Հայաստանը չի մասնակցում։                
 

Կբացվեն նոր հեծանվակայաններ

Կբացվեն նոր հեծանվակայաններ
20.04.2014 | 16:17

Ապրիլի 27-ին «Ամերիաբանկը» «Օրանժ ֆիթնեսի» և My Bike ընկերությունների, Սիրողական հեծանիվային սպորտի և հեծանիվային զբոսաշրջության ֆեդերացիայի հետ համատեղ կազմակերպում է «Կանաչ ուղի» հեծանվային արշավը, որի շրջանակում պաշտոնապես կբացվեն 10 հեծանվակայաններ Կենտրոն վարչական շրջանում։ Ընդհանուր առմամբ Երևան քաղաքում կգործեն 18 հեծանվակայաններ:
Հեծանվային արշավին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: Արշավի վերջնակետն է «Օրանժ ֆիթնես» ակումբը, որտեղ բոլորը կկարողանան վայելել բացօթյա հանգիստ և շփվել ընկերների հետ:
Հեծանվային արշավի նպատակն է խրախուսել կանաչ երթևեկությունը մեր քաղաքում:
Արշավը կմեկնարկի Ազատության հրապարակից:

Դիտվել է՝ 1670

Մեկնաբանություններ