«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին

Պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին
11.03.2014 | 22:22

Ազատության հրապարակում հանրահավաք էին նախաձեռնել պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի և անցյալ տարի, նոյեմբերի 5-ին, Երևանի Մաշտոցի պողոտայում ակցիա իրականացրած Շանթ Հարությունյանի ու նրա ընկերների համախոհները: Հանրահավաքի մասնակիցները, որոնք հիմնականում ազատամարտիկներն էին, պահանջում էին ազատ արձակել տասնհինգ քաղբանտարկյալներին:

Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի հանդես եկող հանձնախումբը նամակ է հղել Սերժ Սարգսյանին, որը ներկայացնում ենք ստորև.


«2013 թ. սեպտեմբերի 20-ին ձերբակալվեց պահեստազորի գնդապետ՝ Արցախյան ազատամարտում մեծ դերակատարություն ունեցող Վոլոդյա Ավետիսյանը: Նրա կալանավորումը և վեց ամիս կալանքի մեջ գտնվելը ապօրինի են: Առաջին իսկ օրվանից թե՛ կալանքի վերցնողները, թե՛ նախաքննությունն իրականացնող մարմինը, և թե՛ դատարանները բազմաթիվ օրինազանցություններ են թույլ տվել Վ. Ավետիսյանի քրեական գործում: Դա ապացուցում է այն, որ նրան դիտավորյալ պահում են անազատության մեջ:
Հազարավոր ազատամարտիկների ու քաղաքացիների համոզմամբ Վ. Ավետիսյանը մեկուսացվել է՝ նրա քաղաքական-հասարակական գործունեությունը սահմանափակելու նպատակով: Համախմբելով իր շուրջ բազմաթիվ ազատամարտիկների՝ նա իշխանությունների առջև բարձրացրել էր ազատամարտիկների սոցիալական վիճակին վերաբերող հարց, որոնց ԵԿՄ համագումարում անվանեցիք «նվնվացողներ»: Գլխատելով ազատամարտիկների կազմակերպած շարժումը՝ թվում էր, թե այն կմարի, բայց եղավ ճիշտ հակառակը. այն առաջացրել է զայրույթ մեր հասարակության տարբեր շերտերում:
Որպես ՀՀ սահմանադրության երաշխավոր՝ Դուք պարտավոր եք երկրում ապահովել օրենքի գերակայությունը, դատարանների արդարությունը և իրավապահ մարմինների անաչառությունը: Վոլոդյա Ավետիսյանի նկատմամբ հետապնդումը պետք է անհապաղ դադարեցվի, և նա ազատ արձակվի: Այս անօրինականությունների մասին տեղյակ լինելով և չձեռնարկելով միջոցներ՝ Դուք դառնում եք այս ապօրինությունների մեղսակիցը»:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1045

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ