«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ուկրաինացի կինոգործիչները դիմել են իրենց ռուս գործընկերներին

Ուկրաինացի կինոգործիչները դիմել են իրենց ռուս գործընկերներին
05.03.2014 | 23:02

Կիրա Մուրատովան, Լարիսա Կադոչնիկովան, Ռոման Բալայանը և այլ ուկրաինացի կինոգործիչներ հանդես են եկել ՌԴ-ի կինոգործիչներին ուղղված դիմումով, որը ներկայացնում ենք ստորև:

«Հարգելի բարեկամներ, գործընկերներ: Երկար տարիներ, ամբողջ տասնամյակներ, մենք ձեզ հետ միասին արել ենք նույն գործը`ստեղծելով ֆիլմեր մեկ ընդհանուր մշակութային և կինեմատոգրաֆիական տարածքի շրջանակներում:
Եվ հիմա կատարվում է այն, ինչը դժվար էր պատկերացնել ամենասարսափելի երազում. Ուկրաինայի տարածքում ռուսական զորքի կողմից պատերազմի հրահրումը րոպե առ րոպե կարող է դառնալ իրական, սոսկալի և անդառնալի:
Ընկերներ, մենք ձեզ ցանկանում ենք հայտնել. անհնար է հասկանալ և ընդունել ՌԴ-ի ղեկավարության կայացրած որոշումների շարժառիթները: Ուկրաինայում վերջին տարիներին հաստատվել էր մի ռեժիմ, որի գործող անձինք հիմնականում զբաղված էին ազգային հարստությունը հափշտակելով, ելնելով իրենց բարոյական պատկերացումներից` կործանում էին համակարգը և արհամարհում անհատի իրավունքները: Ժողովրդական ընդվզումն ավարտվեց Վիկտոր Յանուկովիչի անկմամբ և երկրից փախուստով:
Կիևի Մայդանը դարձել է փոփոխությունների խորհրդանիշ. այն մեկտեղել էր տարբեր ազգությունների և հավատքի մարդկանց: Նրանց միավորում է հավատը երկրի առաջընթացի, ժողովրդավարական արժեքների, բարձրագույն մշակույթի նկատմամբ:
Բազմաթիվ ռուսական ԶԼՄ-ների կողմից Մայդանի մասին ձևավորած կերպարը՝ «ֆաշիստ երիտասարդների», «զինված ազգայնականների» տեսքով, քարոզչական միֆերից է:
Ազգայնական և մարդատյաց հռետորաբանությունը երբեք բնորոշ չեն եղել Մայդանի գաղափարախոսությանը: Իսկ ահա կեղծիքի կատարելագործումը ռուսալեզու մարդկանց նկատմամբ ճնշումների և հետապնդումների հաստատումն է:
Անցումային այս շրջանում կան, իհարկե, բարդություններ, բայց դրանք բոլորովին այլ բնույթի են:
Որքան դառն է գիտակցելը, որ մենք` բոլորս, քաղաքական գործիչների պատանդն ենք, որոնց հետևում ենք, և որոնք շատ հեռու են մարդկանց իրական նպատակների նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրությունից:
Մի՞թե մենք անզոր ենք` հակադարձելու պատերազմին, մի՞թե մեր եղբայրությունը ենթակա է փլուզման: Կոչ ենք անում «ոչ» ասել մեր ժողովուրդների մասնատման ծրագրին, թշնամության սերմանմանը, որը կարող է աղետալի դառնալ մեր հոյակապ և փառապանծ արվեստի համար:
Մենք հավատում ենք բանականությանը, ճշմարտության և հիշողության ուժին, որը մեզ կարող է միավորել ամուր կապերով»:

Դիտվել է՝ 1657

Մեկնաբանություններ